Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 փետրվարի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 50307074

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ

8 փետրվարի 2007 թ.

ք. Արմավիր N 39-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» թիվ ՆՀ-728 հրամանագրի 1.6 կետով՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 13-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը՝

1) 11-րդ կետի ե/ ենթակետում «դիպլոմի» բառից հետո լրացնել «իսկ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների ընտրության (նշանակման) համար բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի (կոդ 0401, 0402, 0403)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

Մարզպետ՝ Ա. Ղահրամանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։