«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1914-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 413540.347 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 6402.994 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 93991.048 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 3902.81 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
գ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերությանը.
դ) ապահովել «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հունվարի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1914-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1 2 3
I. Ոռոգման համակարգեր
«ԱԼԱՎԵՐԴԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
1. Լոռու ջրանցք (ՊԿ 283+00 մինչև ՊԿ 373+00) 62005457
2. Մղարթի պոմպակայան 8515699
«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
3. Վարչական տարածք 1208661
4. Լոռու ջրանցք (ՊԿ 00+00 մինչև ՊԿ 283+00) 252940215
5. Կիրովի (Ամրակցի) ջրանցք 64308016
6. Կուրթանի ջրանցք 4590840
7. Կիրովի պոմպակայան 4207709
8. Յաղդանի դոտացիոն պոմպակայան 3807719
9. Ջրարբիացման համակարգ 11956031
ընդամենը 413540347
II. Գույք
«ԱԼԱՎԵՐԴԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
1. Ավտոմեքենա «ՄՄԶ-3507» (ինքնաթափ) 232820
2. Ավտոմեքենա «ՄՄԶ-45021» (ինքնաթափ) 348685
3. Տրակտոր «Տ-25-Ա» 296000
4. Տրակտոր «ՄՏԶ-82» 214432
5. Էքսկավատոր «ԷՕ-2621» 487135
«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
6. Ավտոկռունկ «ԿՍ-3575» 0
7. Ավտոկռունկ «ԿՍ-2571-Ա» 505353
8. Ավտոմեքենա «ՍԱԶ-3507» 425980
9. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» 0
10. Ավտոմեքենա «Մոսկվիչ-412» 183229
11. Ավտոմեքենա «ԳԱԶ-53/2» 138452
12. Ավտոմեքենա «39011» (հատուկ) 0
13. Ավտոբուս «ԳԱԶ-66» 321991
14. Տրակտոր «Տ-82» 0
15. Էքսկավատոր «ԷՕ-2621» 335728
16. Տրակատոր «Տ-16» 0
17. Համակարգիչ «Պենտիում-600» 0
18. Տպիչ սարք «EP-5700L» 0
19. Բետոնի պատրաստման հանգույց (2 հատ) 0
20. Ռեզերվուար (3 տոննա) 0
21. Ռեզերվուար (5 տոննա) 0
22. Պեմզաբլոկի պատրաստման հանգույց 0
23. Էլեկտրական եռակցման տրանսֆորմատոր «ՏԴ-3064» 3300
24. Տարա` 10 տոննա (2 հատ) 20480
25. Տարա` 5 տոննա (2 հատ) 10240
26. Տարա` 6 տոննա (2 հատ) 12290
27. Լիցքավորման կայան (3 հատ) 0
28. Ջրաչափական գործիք (4 հատ) 0
29. Պոմպ «Ի-245» 22667
30. Մոտոպոմպ 0
31. Կաթսա 0
32. Տպագրական մեքենա «Վինտմետալ» 0
33. Տպագրական մեքենա «Յանտար» 0
34. Գնացուցակային գիրք 0
35. Դրամարկղ (2 հատ) 0
36. Երկաթե պահարան (7 հատ) 0
37. Տպագրական մեքենա «Մոսկվա» 0
38. Երկաթե պահարան 0
39. Սեղան` 2 պահարանիկով 0
40. Բազմոց 0
41. Տրանսֆորմատոր 100/10 90162
42. Էլեկտրաէներգիայի հաշվիչ MTM-100A (2 հատ) 145216
43. Գերկարճալիք ռադիոկայան «RM ստանդարտ» (7 հատ) 346842
44. Անտենա «ՍՏԱ» (7 հատ) 61800
45. Մարտկոց (7 հատ) 139047
46. Լիցքավորող սարք «RWC-272» (7 հատ) 52532
47. Ավտոմեքենայի մարտկոցի լիցքավորման սարք (7 հատ) 30908
48. Գերկարճալիք ռադիոկայան «Conic-78» 1274175
49. Անտենա` բազային «AN-710» 112565
50. Մալուխ (կաբել) 60մ 56278
51. Սնուցող և լիցքավորող սարք «RM-35 Մ-BB» 187608
52. Գերկարճալիք սարք «1608 V» 257963
53. Անտենա` բազային «ARX-2B» 23451
54. Սնուցող և լիցքավորող սարք «RS-20A» 65663
ընդամենը 6402994
Ընդամենը 419943340
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1914-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
I. Ոռոգման համակարգեր
1. Վարչական տարածք 22015382
2. Լոռու ջրանցքի պատվար մինչև ստորգետնյա անցումը 1720567
3. Ծառայողական տնակ 0
4. Դոտացիոն ճյուղ Միսխանկա 2156990
5. Դոտացիոն ճյուղ Ագարակ 193810
6. Դոտացիոն ճյուղ Հովանդար 7461238
7. Տաշիրի դոտացիոն ջրանցք 57188571
8. Կուրթանի ջրանցքի գլխամաս 0
9. Ջրաչափական կառուցվածքներ (5 հատ) 3254490
ընդամենը 93991048
II. Գույք
1. Ավտոմեքենա «ԳԱԶ-5312» 359179
2. Ավտոմեքենա «Մ-39011 ԳԱԶ-52» (հատուկ) 293412
3. Ավտոմեքենա «ՍԱԶ-3502» 576907
4. Ավտոկռունկ «ՄԱԶ-5334» 1575718
5. Տրակտոր «Տ-25Ա» 312857
6. Էլեկտրաեռակցման ագրեգատ 37500
7. Շարժական էլեկտրակայան «ԱԴ-60» 747237
ընդամենը 3902810
Ընդամենը 97893858
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան