Անցնել բովանդակությանը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ Պ. Ա. ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Պ. Ա. ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայկական ԽՍՀ քաղաքացի Պարույր Արշավիրի Հայրիկյանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1988 թվականի հուլիսի 21-ի հրամանագրով ԽՍՀՄ, միաժամանակ նաև Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկվել ու երկրից վտարվել է մարդու իրավունքների դեկլարացիայի նորմերի, ԽՍՀՄ քաղաքացիության մասին 1990 թվականի մայիսի 23-ի օրենքի 23-րդ հոդվածի, այդ օրենքի կիրառման կարգի մասին որոշման 4-րդ կետի, ինչպես նաև Հայկական ԽՍՀ սուվերենության խախտմամբ, և ղեկավարվելով Հայկական ԽՍՀ սահմանադրության 71-րդ հոդվածով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է.

Պարույր Արշավիրի Հայրիկյանը պահպանում է Հայկական ԽՍՀ քաղաքացիությունը 1988 թվականի հուլիսի 21-ից:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան

24 հուլիսի 1990 թվականի,

քաղ. Երևան

նո. 0012-12

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։