ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Ընդունել ի գիտություն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունը նստաշրջանում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի իշխանություններն ի վիճակի են կարճ ժամանակի ընթացքում սեփական ուժերով լուծելու հանրապետության ներքին կյանքին վերաբերող, նրա քաղաքական-հասարակական վիճակի կայունացմանն ուղղված բոլոր խնդիրները, պայմանով, որ բացառված լինի արտաքին միջամտությունը:
Հայկական ԽՍՀ Գերագույն
խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
6 օգոստոսի 1990 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն.-0041-1