Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-08-16-ից մինչև 2004-05-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2004-05-13Բացել ARLIS-ում

118.0395.04.12.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

4 դեկտեմբերի 1998 թ. N 395

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:

Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 1998 թ. հունիսի 5-ի, թիվ 159 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 1998 թ. դեկտեմբերի 4-ի

թիվ 395 հրամանով

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 19-ի N 521 որոշմամբ տրված իրավասության սահմաններում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների աշխատողներին հատուցվող գործուղումների ծախսերի համար սահմանում է հետևյալ նորմաները:

1. ԱՊՀ անդամ երկրներում մայրաքաղաքներ և այլ բնակավայրեր գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերի հատուցման առավելագույն չափ է սահմանվում օրական մինչև 30 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամի չափով:

Վճարումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորվող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են օրական 20 դոլարի համարժեք դրամի չափով:

Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողներին վճարել օրապահիկ 12 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամի չափով:

Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցել նաև ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսերը այն բնակավայրերում, որտեղ այդպիսի կարգ է սահմանված:

Վերոհիշյալ հաշվարկները կատարել գործուղման պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի հաշվարկային փոխարժեքով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվող աշխատողներին բնակարանների վարձակալության ծախսերի հատուցման առավելագույն չափ է սահմանվում օրական մինչև 2000 դրամի չափով:

Վճարումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են օրական 1300 դրամի չափով:

Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ 720 դրամի չափով:

(2-րդ կետը խմբ. 13.07.99 N 254)

Գրանցված է

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 դեկտեմբերի 1998 թ.

Պետական գրանցման թիվ 20980217

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։