«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2004 թվականի N 926-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մեջ գտնվող և զենք կրող հարկադիր կատարողների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշման գործողությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. հունիսի 30
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 25-ի N 926-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN
ը/կ Պաշտոնները և համակարգը Մասնագիտությունը
1 . Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ իրավագիտություն
2 . Հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ իրավագիտություն, տնտեսագիտություն, ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ապրանքագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճարտարագիտություն, օտար լեզուներ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, երկրաբանություն, մանկավարժություն, էկոլոգիա, ֆիզիկական կուլտուրա և սպորտ
3 . Կադրային համակարգի աշխատողներ իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, պատմաբանություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, սոցիոլոգիա
4 . Ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական համակարգի աշխատողներ տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, ապրանքագիտություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
(Հավելվածը լրաց. 06.07.06 N 939-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 25-ի N 926-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Բոլոր տեսակի հոգեկան հիվանդություններ
Տարբեր օրգանների տուբերկուլյոզ` ակտիվ շրջանում
Թմրամոլություն, թունամոլություն (այդ թվում` ալկոհոլամոլություն)` անձի դեգրադացիայի երևույթներով
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան