Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-11-24-ից մինչև 2008-01-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-01-26Բացել ARLIS-ում

040.0049.23.01.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 հունվարի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2001 թվականի N 49

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 5-ամսյա ժամկետում շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների (ընկուզենի, կաղնի, հացենի, թխկենի, տանձենի, լորենի, թեղի և այլն) վիճակի բարելավման և վերականգնման վերաբերյալ առաջարկություն` միջոցառումների 5-ամյա ծրագրերի և ժամանակացույցի հետ միասին:

2. Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի տարածքներում արգելել հետևյալ ծառատեսակների` ընկուզենու, հացենու, տանձենու, թխկենու, լորենու և թեղու անտառավերականգնման նպատակով հատումները:

(2-րդ կետը փոփ. 07.09.06 N 1412-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 23-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։