Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-01-27-ից մինչև 2009-06-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-06-11Բացել ARLIS-ում

040.0768.22.12.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 դեկտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 1999 թվականի N 768

քաղ. Երևան

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ժբ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 22-ի N 768 որոշման

Ց Ա Ն Կ

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեվոր աշխատանքների

1. Միջուկային տեղակայանքների շինությունների, համակարգերի և սարքավորումների վրա կատարվող միջուկավտանգ տեխնոլոգիական գործողություններ (ըստ միջուկային տեղակայանքների շահագործման տեխնոլոգիական աշխատակարգի)

2. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների շինությունների, համակարգերի ու սարքավորումների վրա կատարվող ճառագայթավտանգ տեխնոլոգիական գործողություններ (ըստ տեղակայանքների շահագործման տեխնոլոգիական աշխատակարգի).

3. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների հրապարակի ընտրություն

4. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների նախագծում

5. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների կառուցում

6. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների շահագործում

7. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքները շահագործումից հանելը

8. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների անվտանգության հարցերով փորձաքննություն

9. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների հակահրդեհային ու ֆիզիկական պաշտպանության ապահովում

10. Բժշկական ախտորոշման նպատակով ռենտգենոգրաֆիկ, ռենտգենոսկոպիկ և ֆլյուորոգրաֆիկ տեղակայանքների ու սարքերի օգտագործում

11. Բուժման նպատակով ռենտգենթերապևտիկ, ռադիոթերապևտիկ և բրախիթերապևտիկ իոնացնող ճառագայթման աղբյուրներով լիցքավորված սարքավորումների օգտագործում

12. Բժշկական ախտորոշման, բուժման և դեղագործական նպատակներով իոնացնող ճառագայթման բաց աղբյուրների օգտագործում (ռադիոիզոտոպային ախտորոշում և ռադիոիզոտոպային թերապիա, ռադիոդեղագործություն)

13. Բժշկական գործիքների և միջոցների ախտահանման նպատակով ճառագայթահարիչ սարքերի (իռադիատորներ) օգտագործում

14. Նյութերի չքայքայող ստուգման նպատակով արդյունաբերական, գիտահետազոտական և ուսումնական ոլորտում իոնացնող ճառագայթման բաց և փակ աղբյուրներ պարունակող, ինչպես նաև ճառագայթում առաջացնող ռադիոգրաֆիկ և ռենտգենոգրաֆիկ սարքավորումների օգտագործում

15. Սերմերի և գյուղատնտեսական այլ մթերքների ախտահանման ու մշակման նպատակով ճառագայթահարիչ սարքերի (իռադիատորներ) օգտագործում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 22-ի N 768 որոշման

Ց Ա Ն Կ

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեվոր պաշտոնների

1. Ատոմային էլեկտրակայանի`

ա) տնօրեն.

բ) գլխավոր ճարտարագետ.

գ) տնօրենի տեղակալ` ֆիզիկական պաշտպանության գծով.

դ) գլխավոր ճարտարագետի տեղակալներ.

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 14.12.06 N 1859-Ն)

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 14.12.06 N 1859-Ն)

է) ատոմային էլեկտրակայանի հերթափոխի պետ.

ը) ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ.

թ) ռեակտորի կառավարման առաջատար ճարտարագետ

ժ) տուրբինի կառավարման առաջատար ճարտարագետ.

ժա) տուրբինային արտադրամասի կառավարման վահանակի մեքենավար:

(1-ին կետը փոփ. 14.12.06 N 1859-Ն)

2. Միջուկային տեղակայանքների (բացառությամբ ատոմային էլեկտրակայանների) և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների`

ա) տնօրեն.

բ) գլխավոր ճարտարագետ.

գ) գլխավոր տեխնոլոգ:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 14.12.06 N 1859-Ն)

4. Առողջապահության բնագավառում իոնացնող ճառագայթման աղբյուր կամ ճառագայթում առաջացնող սարք օգտագործող կազմակերպության`

ա) գլխավոր բժիշկ կամ տնօրեն.

բ) իոնացնող ճառագայթման աղբյուրների կիրառմամբ ախտորոշող և (կամ) բուժող բժիշկ-ռենտգենոլոգ, ռադիոլոգ.

գ) ճառագայթային անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավար կամ մասնագետ:

5. Արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտահետազոտական և ուսումնական բնագավառներում իոնացնող ճառագայթման աղբյուր կամ ճառագայթում առաջացնող սարք օգտագործող կազմակերպության`

ա) տնօրեն.

բ) գլխավոր ճարտարագետ.

գ) մետաղների չքայքայող ստուգման, սերմերի և այլ գյուղատնտեսական մթերքների ախտահանման ու այլ նպատակներով իոնացնող ճառագայթման աղբյուրն օգտագործող մասնագետ.

դ) ճառագայթային անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավար և (կամ) մասնագետ:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։