«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2006 թվականի N 1938-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`
հազար հեկտար, որից` ոռոգվող`
Հայաստանի Հանրապետության տարածքը 2974.3 207.1
այդ թվում`
1.1. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը` ըստ նպատակային նշանակության`
ա) գյուղատնտեսական նշանակության հողեր 2129.6 153.9
որից`
վարելահող 452.9 126.2
բազմամյա տնկարկ 27.3 26.2
խոտհարք 127.5 1.5
արոտ 1125.0 -
այլ հողեր 396.9 -
բ) բնակավայրերի հողեր 150.5 52.7
որից`
տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր 89.1 50.7
գ) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր 28.1 -
դ) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր 11.9 -
ե) հատուկ պահպանվող տարածքների հողեր 220.6 -
զ) հատուկ նշանակության հողեր 31.6 -
է) անտառային հողեր 373.0 0.5
ը) ջրային հողեր 28.3 -
թ) պահուստային հողեր 0.7 -
1.2. հողային ֆոնդը` ըստ սեփականության սուբյեկտների`
ա) քաղաքացիների 523.4 177.1
բ) իրավաբանական անձանց 8.5 0.3
գ) համայնքային 1072.6 26.8
դ) պետական 1369.7 2.9
ե) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց 0.1 -:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում տեղի ունեցող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. փետրվարի 14
Երևան