Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 164-Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 29-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) որ «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված` քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.

բ) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2007 թվականի համար` 370 դրամ.

գ) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

դ) որ 2007 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծրագրով հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում սույն որոշման հավելվածով նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. փետրվարի 16

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 15-ի N 164-Ն որոշման

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿԸ` ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Փորձաքննության տեսակի

անվանումը Միավորի

նախահաշվային

արժեքը (դրամ) Քանակը

(հատ) Ընդամենը`

նախահաշվային

արժեքը

(հազ. դրամ)

Ձեռագրաբանական 16650 81 1348.7

Փաստաթղթաբանական 22200 69 1531.8

Ֆոտոտեխնիկական 33300 3 99.9

Դիմանկարային 33300 2 66.6

Տեսաձայնագրառման 44400 3 133.2

Հետքաբանական 16650 240 3996.0

Ձգաբանական 22200 100 2220.0

Պայթյունատեխնիկական 33300 30 999.0

Նյութագիտական 22200 230 5106.0

Սննդային 22200 11 244.2

Կենսաբանական (հողագիտական) 22200 60 1332.0

Հրդեհատեխնիկական 33300 20 666.0

Շինարարատեխնիկական 22200 60 1332.0

Ճանապարհատրանսպորտային

պատահարների հանգամանքների 11100 200 2220.0

Տրանսպորտային միջոցների

տեխնիկական վիճակի 33300 50 1665.0

Տրանսպորտային հետքաբանական 33300 40 1332.0

Տնտեսագիտական 66600 150 9990.0

Ապրանքագիտական 11100 200 2220.0

Համակարգչային-տեխնիկական 55500 50 2775.0

Մշակութային արժեքների 44400 72 3196.8

Հոգեբանական 56700 50 2835.0

Դատաբժշկական 45880 50 2294.0

Դատաքիմիական

(տոքսիկոլոգիական) 7770 300 2331.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։