Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ», «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ», «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ», «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 մարտի 2007 թ.

ք. Երևան N 61-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ», «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ», «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ», «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ և 79.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա. ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը՝ 0.85 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 1.01 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 9.60 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 11.52 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա. ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը՝ 0.59 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 0.71 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 4.11 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 4.94 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա. ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը՝ 1.74 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 2.08 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 30.39 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 36.47 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա. ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը՝ 8.38 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 10.06 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 35.55 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 42.66 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

*2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունիսի 30-ի «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 126-Ա, «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 127-Ա, «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 128-Ա, «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 129-Ա որոշումների`

1) վերնագրերից հանել «և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու» բառերը.

2) 3-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից։

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

* - Ծանոթություն - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունիսի 30-ի «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 126-Ա, «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 127-Ա, «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 128-Ա, «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 129-Ա որոշումները` չեն հրապարակվել:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։