ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ պետական իշխանության կառուցվածքների հետ կոմկուսի սերտաճումը և կոմկուսին ղեկավար դերի ինքնաշնորհումը օգտագործվել է կուսակցության ձեռքում հսկայական նյութական միջոցների կուտակման համար և հաշվի առնելով, որ կոմկուսի ունեցվածքը ստեղծվել է հանրապետության քաղաքացիների մի քանի սերունդների, պետական միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Ազգայնացնել Հայաստանի կոմունիստական կուսակցության և նրա փաստացի մասը կազմող նախկին Հայաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միության (ներկայումս` Հայաստանի երիտասարդական միություն) ամբողջ ունեցվածքը, համարել այն պետական սեփականություն և դրա տնօրինման իրավունքը հանձնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` ա. սահակյան
17 ապրիլի 1991 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն.-0301-1