ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական անկախությունը հռչակելու մասին Լատվիայի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ճանաչել Լատվիայի Հանրապետության պետական անկախությունը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` համապատասխան բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար Ա. Սահակյան
12 սեպտեմբերի 1991 թվական,
քաղ. Երևան
N Ն-0383-I