«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2007 թվականի N 506-Ն
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 251 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի համաձայն` գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններն օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր կնքելիս պետք է կիրառեն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից ոչ պակաս դրույքաչափեր, եթե օրենքով կամ սույն որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գրականության և արվեստի երկերի օգտագործման որոշ տեսակների համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերի մասին» N 251 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. հունվարի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 11-ի N 506-Ն որոշման
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
NN
ը/կ Ստեղծագործության տեսակը Վարձատրության նվազագույն դրույքաչափը
1 2 3
1. Բնագիր դրամատիկական
ստեղծագործություններ
ա) արձակ և տիկնիկային պիեսի դեպքում`
- ստեղծագործության հեղինակին
- բեմադրող ռեժիսորին
- բեմադրող նկարչին
- զգեստները ձևավորող նկարչին
բ) չափածո պիեսի դեպքում (երբ բեմից
արտասանվող տեքստի առնվազն կեսը
շարադրված է բանաստեղծական ձևով)`
- ստեղծագործության հեղինակին
- բեմադրող ռեժիսորին
- բեմադրող նկարչին
- զգեստները ձևավորող նկարչին հասույթի (համախառն
եկամտի) տոկոսով (տոմսերի
վաճառքից ստացված
եկամուտը, իսկ անվճար
մուտքի դեպքում` միջոցառման
համար հատկացված
պայմանագրային գումարը)
բազմարար
11
4
3
1
13
4
3
1 մեկ արար
5
2
1.5
0.5
6
2
1.5
0.5
2. Թարգմանված դրամատիկական
ստեղծագործություններ՝
ա) արձակ պիեսի դեպքում`
- պիեսի հեղինակին
- թարգմանության հեղինակին
- միջակա թարգմանության հեղինակին
- բեմադրող ռեժիսորին
- բեմադրող նկարչին
- զգեստները ձևավորող նկարչին
բ) չափածո պիեսի դեպքում`
- պիեսի հեղինակին
- թարգմանության հեղինակին
- միջակա թարգմանության հեղինակին
- բեմադրող ռեժիսորին
- բեմադրող նկարչին
- զգեստները ձևավորող նկարչին
4
5
2
4
3
1
5
6
2
4
3
1
2
2,5
1
2
1,5
0,5
2,5
3
1
2
1,5
0,5
3. Ստեղծագործությունների
բեմականացումներ՝
- ստեղծագործության հեղինակին
- թարգմանության հեղինակին
- բեմականացման հեղինակին
- բեմականության թարգմանության
հեղինակին
- բեմադրող ռեժիսորին
- բեմադրող նկարչին
- զգեստները ձևավորող նկարչին
2,5
2
6,5
5
4
3
1
1,5
1
3
2,5
2
1,5
0,5
4. Երաժշտադրամատիկական
ստեղծագործություններ՝
ա) օպերայի դեպքում`
- երաժշտության հեղինակին
- լիբրետոյի հեղինակին
- լիբրետոյի թարգմանության
հեղինակին
- լիբրետոյի միջակա թարգմանության
հեղինակին
- պարերը բեմադրողին
- բեմադրող ռեժիսորին
- բեմադրող նկարչին
- զգեստները ձևավորող նկարչին
բ) բալետի դեպքում՝
- երաժշտության հեղինակին
- լիբրետոյի հեղինակին
- պարերը բեմադրողին
- բեմադրող նկարչին
- զգեստները ձևավորող նկարչին
գ) օպերետի, երաժշտական կոմեդիայի,
մյուզիքլի դեպքում՝
- երաժշտության հեղինակին
- պիեսի հեղինակին
- պիեսի թարգմանության հեղինակին
- պիեսի միջակա թարգմանության
հեղինակին
- բեմադրող ռեժիսորին
- պարերը բեմադրողին
- բեմադրող նկարչին
- զգեստները ձևավորող նկարչին
10,5
5
1,5
0,5
1
4
3
1
9
4
6
3
1
5,5
5
1,5
1
4
1
3
1
5
2,5
0,5
0,3
0,5
2
1,5
0,5
4,5
2
3
1,5
0,5
3
2,5
1
0,5
2
0,5
1,5
0,5
5. Դրամատիկական ստեղծագործությունն
ուղեկցող երաժշտության հեղինակին 1 (յուրաքանչյուր
գործողության համար)
6. Հասարակական վայրերում
ստեղծագործությունների
հրապարակային կատարման համար
(անվճար մուտքի դեպքում)՝
ա) սրճարաններում, բարերում և այլ
հաստատություններում՝
- մինչև 50 քառ. մ մակերեսով
51-100 քառ. մ
101-300 քառ. մ
300 և ավելի քառ. մ
բ) խաղատներում և գիշերային
ակումբներում
գ) ռեստորաններում`
- մինչև 50 քառ. մ մակերեսով
51-100 քառ. մ
101-300 քառ. մ
300 և ավելի քառ. մ
դ) մարզական և պարային
հրապարակներում
ե) սույն կետում նշված օգտագործման
համար օգտագործողը վարձատրություն
է վճարում նաև իր մոտ կազմակերպվող
այլ միջոցառումների ժամանակ
երաժշտական ստեղծագործությունների
օգտագործման համար`
պայմանագրային հիմունքներով
ստացած գումարի կամ մուտքի գումարի
(ստացած հասույթի) դրամ (տարեկան)
20000
25000
30000
40000
100000
30000
40000
60000
75000
25000
5 տոկոս
7. Համերգներ` կազմված՝
ա) սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ
կամերային, ժողգործիքների համար
գրված ստեղծագործություններից
բ) պարային (խորեոգրաֆիկ)
ստեղծագործություններից
գ) վոկալ-պարային համերգ
դ) այլ համերգներ, այդ թվում`
թատերականացված, էստրադային,
ամանորյա հանդեսներ, պարահանդես-
ներ, վարիետե ծրագրեր և այլն մուտքի գումարի (հասույթի)
տոկոսով
7 (ամբողջ ծրագրի համար)
6 (ամբողջ ծրագրի համար,
որից 3-ը` պարերը
բեմադրողին)
5 (ամբողջ ծրագրի համար,
որից 2-ը` պարերը
բեմադրողին)
5 (ամբողջ ծրագրի համար)
8. Կրկեսային ծրագրեր՝
ա) մեկ ինքնուրույն բաժին զբաղեցնող
և հատուկ կրկեսային մնջախաղի,
հրավառության, բալետի, սյուժետային
ատրակցիոնի համար գրված
երաժշտության համար
բ) կրկեսային ծրագրում մեկ ինքնուրույն
բաժին զբաղեցնող մնջախաղի,
հրավառության, սյուժետային
ատրակցիոնի, բալետի կատարման
համար 1 (ամբողջ ծրագրի համար)
0,5 (յուրաքանչյուր բաժնի
համար` լրացուցիչ)
0,5 (յուրաքանչյուր բաժնի
համար` լրացուցիչ)
9. Զանգվածային հրապարակներում
(3000-ից ավելի տեղ ունեցող փակ և
բաց հրապարակները, ինչպես նաև
հանդիսատեսների համար տեղերի
որոշակի թիվ չունեցող հրապարակները,
եթե վաճառվել է 3000-ից ավելի
մուտքի տոմս) թատերականացված,
էստրադային, կրկեսային
ներկայացումների, համերգների համար,
ինչպես նաև մարզական մրցումները,
մարզիկների ցուցադրական ելույթները,
նորաձևությունների ցուցադրումն
ուղեկցող տեքստով կամ առանց
տեքստի երաժշտական
ստեղծագործությունների
օգտագործման համար
ստացված հասույթի 2 տոկոսը
10. Հրապարակված երաժշտական
ստեղծագործությունները
ռադիոհաղորդումներում
օգտագործելու համար՝
ա) ընդհանուր հաղորդումներում
երաժշտական ստեղծագործությունների
մինչև 30 տոկոս ծավալի դեպքում`
բ) 30-60 տոկոսի դեպքում՝
գ) 60 տոկոսից ավելիի դեպքում՝ օգտագործողի համախառն
եկամտից (տոկոս)
1 տոկոս` օգտագործողի
համախառն եկամտից կամ
միանվագ ամսական
պայմանագրային գումար`
նվազագույն աշխատավարձի
25-ապատիկից ոչ պակաս
1,5 տոկոս` օգտագործողի
համախառն եկամտից կամ
միանվագ ամսական
պայմանագրային գումար`
նվազագույն աշխատավարձի
50-ապատիկից ոչ պակաս
2 տոկոս` օգտագործողի
համախառն եկամտից կամ
միանվագ ամսական
պայմանագրային գումար`
նվազագույն աշխատավարձի
75-ապատիկից ոչ պակաս
11. Հրապարակված երաժշտական
ստեղծագործությունները
հեռուստահաղորդումներում
օգտագործողի համախառն
եկամտից (տոկոս)
ա) ընդհանուր հաղորդումներում
երաժշտական ստեղծագործությունների
մինչև 30 տոկոս ծավալի դեպքում՝
բ) 30-60 տոկոսի դեպքում՝
գ) 60 տոկոսից ավելիի դեպքում՝ օգտագործելու համար՝
1 տոկոս` օգտագործողի
համախառն եկամտից կամ
միանվագ ամսական
պայմանագրային գումար`
նվազագույն աշխատավարձի
100-ապատիկից ոչ պակաս
1,5 տոկոս` օգտագործողի
համախառն եկամտից կամ
միանվագ ամսական
պայմանագրային գումար`
նվազագույն աշխատավարձի
150-ապատիկից ոչ պակաս
2 տոկոս` օգտագործողի
համախառն եկամտից կամ
միանվագ ամսական
պայմանագրային գումար`
նվազագույն աշխատավարձի
200-ապատիկից ոչ պակաս
12. Հրապարակված երաժշտական
ստեղծագործությունները մալուխային
հեռուստատեսությամբ հաղորդելու և
վերահաղորդելու համար 5 տոկոս` բաժանորդներից
հավաքված գումարներից
13. Ստեղծագործությունները
ձայնագրության (տեսագրության)
միջոցով վերարտադրելու համար
ա) ստեղծագործության ձայնագրության
(տեսագրության) եզակի օրինակի
(մայր օրինակի) պատրաստման
դեպքում`
բ) ստեղծագործության ձայնագրության
(տեսագրության) մայր օրինակից
վերարտադրելու դեպքում`
10 տոկոս` եզակի օրինակի
պատրաստման համար
ստացված եկամտից
10 տոկոս` յուրաքանչյուր
պատրաստված օրինակի
բացթողման գնից
14. Ձայնագրության (տեսագրության),
տեսալսողական ստեղծագործության
օրինակներն առևտրային նպատակով
բազմացնելու դեպքում՝
8 տոկոս` ստացված եկամտից
15. Ձայնագրության (տեսագրության),
տեսալսողական ստեղծագործության
օրինակը վարձույթով հանձնելու
դեպքում՝
8 տոկոս` վարձույթի հասույթից
16. Ձայնագրության (տեսագրության),
տեսալսողական ստեղծագործության
օրինակը թվային միջավայրում
օգտագործելու դեպքում՝ 10 տոկոս` յուրաքանչյուր
բեռնավորման համար ստացված
համախառն եկամտից կամ
միանվագ գումար, որը որոշված է
գույքային իրավունքները
կոլեկտիվ հիմունքներով
կառավարող կազմակերպության
և օգտագործողի միջև կնքված
լիցենզային պայմանագրով
17. Դեկորատիվ-կիրառական արվեստի
գործեր`
ա) դեկորատիվ-կիրառական արվեստի
գործնական նշանակության երկեր,
ինչպես նաև դեկորատիվ և
հուշանվերային փոքր ու հասարակ
գործածական իրեր, արդուզարդի
առարկաներ
բ) դեկորատիվ-կիրառական բնույթի`
գործնական նշանակության
առարկաներ (պատյան, փաթեթանյութ,
գեղարարության (կոսմետիկա)
սրվակներ և այլն) բացթողման գնի տոկոսը
5
1,5
1. Ներկայացման գործողությունների թիվ համարվում է այն թիվը, որը նշված է հեղինակի կողմից ստեղծագործությունը կոլեկտիվ կառավարող կազմակերպությունում գրանցելիս կամ թատրոնի (օգտագործողի) հետ կնքված պայմանագրում:
2. Թատրոնները, կատարողների (համերգային) կոլեկտիվներն իրենց հյուրախաղերի ծրագիրը գրանցում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունում:
3. Հայաստանի Հանրապետությունում անցկացվող թատերական, համերգային հյուրախաղերի համար սույն դրույքաչափերով սահմանված հեղինակային վարձատրությունը վճարում է հյուրախաղեր կազմակերպող անձը: Հեղինակային վարձատրություն վճարող անձը պարտավոր է նախապես, նախքան ելույթը կայանալը, ստանալ հրավիրված կոլեկտիվի ներկայացման կամ համերգի ծրագիրը:
4. Հնչյունագրի և տեսագրության կրկնակի օգտագործումը դիտվում է առանձին օգտագործում, և դրա համար վարձատրությունը վճարվում է յուրաքանչյուր օգտագործման համար:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան