Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՏՈՆԱԿԱՆ, ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1991-09-24-ից մինչև 1996-03-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-03-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՏՈՆԱԿԱՆ, ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով հայ ժողովրդի ազգային պետականության հաստատման համար Հայաստանի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքների բացառիկ նշանակությունից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հետայսու սեպտեմբերի 21-ը համարել տոնական, ոչ աշխատանքային օր:

2. Սեպտեմբերի 21-ի տոնական օրվա անվանումը ճշտել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերջնական ընդունման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար Ա. Սահակյան

24 սեպտեմբերի 1991 թվականի,

քաղ. Երևան

N Ն-0395-I

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։