ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը կիրարկել այն հրապարակելու պահից:
2. Սահմանադրական օրենքի 4 և 5 հոդվածները կիրարկել Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իր պարտականությունները ստանձնելու պահից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` ա. սահակյան
25 սեպտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան
Հ. Ն.-0406-1