Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 մարտի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60607110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 փետրվարի 2007 թ.

ք. Երևան N 40-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները, քվեաթերթիկների ելունդները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1 կետով.

«5.1. Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների (հանրաքվեի) հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է Հանրապետության Նախագահի ընտրության ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է համայնքի ղեկավարի ընտրության ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:»:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։