Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60007125

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

23 փետրվարի 2007 թ.

ք. Երևան N 58-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի է) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշմամբ հաստատված N 5 հավելվածում «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման` բաշխող-հաղորդող պայմանագրի օրինակելի ձևում» (այսուհետև` պայմանագիր), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) պայմանագրի 3.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.1. Հաղորդման ծառայության մատուցման սակագինը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:».

2) ուժը կորցրած ճանաչել պայմանագրի 4.4.2 ենթակետը, 9.4 կետի 3-րդ պարբերությունը և 9.9 կետը.

3) պայմանագրի 6.1 կետից հանել «հաստատագրված ամսական վճար` դրամ/ամիս» և «կամ նվազեցման դեպքում կիրառվող հավելավճարները» բառերը.

4) պայմանագրի 7.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7.3. Կողմերի միջև օպերատիվ փոխհարաբերությունները կարգավորվում են Հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգով և 2006 թվականի հունիսի 21-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 112-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգով:».

5) պայմանագրի 8.2 կետում «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության» բառերով.

6) պայմանագրի 9.6 կետից հանել «(այդ թվում` տեխնիկական կորուստների մեծացումը)» բառերը և կետը «կողմից» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.

7) պայմանագրի 14.2 կետում N 6 «200—թ—տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման (նվազեցման) համար տույժերի (հավելավճարների) հաշվարկման ակտ» հավելվածի վերնագրից հանել «(նվազեցման)» և «(հավելավճարների)» բառերը.

8) պայմանագրի N 2` «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների մասին համաձայնագիր» հավելվածի 1-ին և 2-րդ կետերից հանել «Ծառայության հաստատագրված ամսական վճար____ դրամ/ամիս» բառերը.

9) պայմանագրի N 6` «200—թ—տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման (նվազեցման) համար տույժերի (հավելավճարների) հաշվարկման ակտ» հավելվածի վերնագրից հանել «նվազեցման» և «(հավելավճարների)», 5-րդ տողից հանել «հավելավճարը կամ» բառերը, իսկ հավելվածի 4-րդ տողը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրաէներգիայի դրույքը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։