Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել այն հրապարակելու պահից:

2. Ուժը կորցրած ճանաչել.

«Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի կառուցվածքի վերաբերյալ առաջարկության մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1990 թ., հ. 18, հոդվ. 323).

«Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1990 թ., հ. 21, հոդվ. 400).

«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարություն և Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտե կազմելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 3-ի որոշումը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1991 թ., հ. 11, հոդվ. 226):

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ` Բ. Արարքցյան

9 դեկտեմբերի 1991 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն-0465-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։