Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Ընդունել որպես հիմք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողի երդման տեքստը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն

խորհրդի նախագահ Բ. Արարքցյան

27 դեկտեմբերի 1991 թվականի,

քաղ. Երևան

N Ն-0500-I

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ

Ես` (անուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ`

անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս,

ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին,

անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:

Երդվում եմ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։