Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՇՆՈՐՀՎՈՂ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-03-24-ից մինչև 2018-04-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՇՆՈՐՀՎՈՂ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.

1. Հիմնել հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության կազմակերպության` մեկ մրցանակ.

բ) օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպության` մեկ մրցանակ:

(1-ին կետը խմբ. 14.04.06 ՆՀ-82-Ն, 28.02.2007 ՆՀ-60-Ն)

2. Մրցանակը շնորհվում է համանուն վկայագրի, շքանշանի և դրամական պարգևի ձևով:

3. Ի գիտություն ընդունել, որ`

ա) մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջների սահմանումը, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.

բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2005 թ. նոյեմբերի 26

Երևան

ՆՀ-214-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։