Հոդված 11
Հոդված 11
. Օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետները կիրառվում են այն հայցերի նկատմամբ, որոնց նախկինում գործող օրենսդրությամբ նախատեսված ներկայացման ժամկետները չեն լրացել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:
Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու մասին` օրենսգրքի 317 հոդվածով նախատեսված հայցի նկատմամբ, որի ներկայացման իրավունքը ծագել է մինչև 1999 թվականի հունվարի 1-ը, կիրառվում է համապատասխան հայցի համար նախկինում գործող օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետը: