ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային դրամի ստեղծման հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքներից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ազգային դրամը անվանել «դրամ», մանրադրամը` «լումա»: Սահմանել, որ մեկ դրամը հավասար է հարյուր լումայի:
2. Սահմանել, որ ազգային դրամը շրջանառության մեջ մտցնելու մեխանիզմը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (որպես Հայաստանի Հանրապետության պետական բանկի բանկային տոմս):
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային դրամի նմուշը.
բ) պատվիրել անհրաժեշտ քանակի ազգային դրամ:
Հայաստանի Հանրապետության
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ
բ. արարքցյան
25 մարտի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-0579-1