Գլուխ 6 · ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ
Հոդված 49. Բյուջեի կատարումը
Հոդված 49. Բյուջեի կատարումը
Համայնքի ղեկավարը բյուջեի հիման վրա ճշտում է իր աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, հաստատում է ստորաբաժանումների դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:
Համայնքի ղեկավարն ապահովում է բյուջեի կատարումը, պարտադիր կարգով ստորագրում է բոլոր ֆինանսական փաստաթղթերը և անձնական պատասխանատվություն է կրում ֆինանսական գործառնությունների ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարման համար:
Համայնքի բյուջեի դրամարկղային կատարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գանձապետարանի միջոցով:
Համայնքի բյուջե հարկերի մուտքն ապահովում են պետական հարկային մարմինները: