Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2000-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում

գործել է մինչև 2000-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 27. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում

Քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`

1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների իրավունքները և օրինական շահերը.

2) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.

3) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու հարցը (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).

5) համայնքի արխիվից տրամադրում է փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակները:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`

1) միջոցներ է ձեռնարկում տեխնոլոգիական և տարերային աղետները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ.

2) օրենքով սահմանված կարգով կազմում է ընտրողների ցուցակները.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է որդեգրման, խնամակալության և հոգաբարձության հարցերը:

(27-րդ հոդվածը լրաց. 27.12.97 ՀՕ-184)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։