Հոդված 1
Հոդված 1.
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մարտի 2001 թվականի, ՀՕ-148) 22-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց երեսուն օր հետո:
Սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքերի, երբ`
ա) լիցենզավորված անձը խախտում է գործունեության լիցենզիայի պայմանները.
բ) սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:
Սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում հանձնաժողովն իրավունք ունի նշված ժամկետից շուտ փոխելու լիցենզավորված անձի սակագները, որոնք ուժի մեջ կմնան մինչև նրա կողմից թույլ տրված խախտման վերացումը:»: