Հոդված 1
Հոդված 1.
«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածում`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Դատական պրակտիկայի ամփոփումը և դատական ակտերի կատարումը».
բ) առաջին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին դատական վիճակագրական տվյալներ ստանալու նպատակով.»: