«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 1933-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 744 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կատարումն է:
3. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝
ա) փորձագիտության զարգացումը.
բ) փորձաքննությունների, այլ գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը և կատարումը.
գ) դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու նպատակով հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը և գործածության համար երաշխավորումը.
դ) փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը և կատարելագործումը, ինչպես նաև սահմանված կարգով նրանց որակավորման հավաստումը:
4. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) բնական, տեխնիկական, հասարակական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև տեխնոլոգիաների բնագավառներում հետազոտությունների ու մշակումների կատարում.
բ) տեխնիկական փորձարկումների և հետազոտումների կատարում.
գ) գործունեություն հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում.
դ) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկային առնչվող սպասարկման ծառայությունների մատուցում.
ե) հրատարակչական գործ.
զ) գույքի հանձնում՝ վարձակալության.
է) դասընթացների կազմակերպում՝ լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրով փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստման և կատարելագործման համար:
5. Հաստատել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի։
6. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված գույքը՝ համաձայն N 2 հավելվածի։
7. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության՝ Երևանի Արշակունյաց փողոցի N 23 շենքը` 2333,9 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 5839052 դրամ է, մաշվածությունը` 3561821 դրամ, մնացորդային արժեքը` 2277231 դրամ:
(7-րդ կետը փոփ. 27.11.03 N 1545-Ն)
8. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով, 13-րդ հոդվածի երկրորդ մասի «է» կետով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
9. Սահմանել, որ՝
ա) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկի պահպանման ծախսերի՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տարեկան հատկացումների՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման պահին դեռևս չօգտագործված մնացորդը տրամադրվում է կազմակերպությանը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի, կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա, առանց լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր պահանջելու.
բ) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է ինքնուրույն՝ իր կողմից սահմանված կարգով, իր առջև դրված նպատակների իրականացման համար.
գ) պետության կարիքների համար փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատվիրատուին (պետական մարմնին) վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ իր կողմից սահմանված կարգով:
10. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման, ինչպես նաև կնիքների պատրաստման թույլտվության համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի հաշվին՝ առանց սահմանափակման՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետի:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
ա) սույն որոշման 9-րդ կետի «ա» ենթակետի կատարումն ապահովելու նպատակով երկշաբաթյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ուղղակիորեն նախատեսել պետության կարիքների համար փորձաքննությունների կատարման աշխատանքների գնումը «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:
12. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման աշխատանքների կատարումը, պետական գրանցումը, ինչպես նաև սույն որոշման 7-րդ կետում նշված տարածքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված պայմանագրին համապատասխան:
13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնին արտաբյուջետային բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 744 որոշումը:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. դեկտեմբերի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կենտրոն) ստեղծվել է փորձագիտության բնագավառում գործունեություն իրականացնելու նպատակով:
Կենտրոնի անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն»,
հայերեն կրճատ՝ «Փորձագիտական կենտրոն».
ռուսերեն՝ Государственная некоммерческая организация «Экспертный центр Республики Армения».
անգլերեն՝ «State non-profit organization «Expertise Center of the Republic of Armenia»:
Կենտրոնի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 23:
(1-ին կետը փոփ. 27.11.03 N 1545-Ն)
2. Կենտրոնն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություն է:
3. Կենտրոնի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
Կենտրոնն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպման արդյունքում:
Կենտրոնի հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:
Կենտրոնն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
Կենտրոնը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկի իրավահաջորդն է և կրում է նրա իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 25-ի N 534 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի վերակառուցման արդյունքում: Վերջինս ստեղծվել է ՀՍՍՀ Մինիստրների Սովետի 1959 թվականի ապրիլի 25-ի N 149 որոշմամբ՝ որպես Երևանի պետական համալսարանի քրեագիտության գիտահետազոտական լաբորատորիա, որը, հանդիսանալով ուսումնական բազա, նույն որոշման հիման վրա իրականացրել է նաև դատական փորձաքննությունների կատարման գործառույթը: ՀՍՍՀ Մինիստրների Սովետի 1966 թվականի սեպտեմբերի 2-ի N 358 որոշմամբ լաբորատորիան, որպես դատական փորձագիտական հիմնարկ, հանձնվել է ՀՍՍՀ Մինիստրների Սովետի իրավաբանական հանձնաժողովի, իսկ 1971 թվականին՝ ՀՍՍՀ արդարադատության նախարարության ենթակայությանը՝ «ՀՍՍՀ արդարադատության նախարարությանն առընթեր դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիա» անվանումով: ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980 թվականի օգոստոսի 19-ի N 501 որոշմամբ լաբորատորիան վերանվանվել է «ՀԽՍՀ արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիա»:
4. Կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կլոր կնիք, դրոշմակնիք, խորհրդանշան և մեդալ:
Կենտրոնը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ՝ Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
Կենտրոնը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
Կենտրոնի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են տարեկան նախահաշվին համապատասխան:
Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտավորություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Կենտրոնը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների համար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատվություն է կրում միայն մինչև կենտրոնի պետական գրանցումը ծագած` նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
7. Կենտրոնն այլ իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Կենտրոնը կարող է ունենալ հիմնարկներ և մասնաճյուղեր, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ:
Կենտրոնի հիմնարկները և մասնաճյուղերը ենթակա են հաշվառման՝ օրենքով սահմանված կարգով:
II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
8. Կենտրոնի գործունեության առարկան փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կատարումն է:
9. Կենտրոնի գործունեության նպատակներն են՝
ա) փորձագիտության զարգացումը.
բ) փորձաքննությունների այլ գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը և կատարումը.
գ) հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը և գործածության համար երաշխավորումը՝ դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու համար.
դ) փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը և կատարելագործումը, ինչպես նաև սահմանված կարգով նրանց որակավորման հավաստումը:
10. Իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան՝ կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) պայմանագրային հիմունքներով կատարում է փորձաքննություններ (ինչպես քրեական, վարչական, քաղաքացիական վարույթների շրջանակներում, այնպես էլ այլ փորձաքննություններ), գիտական, գիտամեթոդական հետազոտություններ և գիտատեխնիկական աշխատանքներ՝ դրանց կատարումը կազմակերպելով իր հաստիքային ու արտահաստիքային աշխատողների ուժերով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պայմանագրային հիմունքներով՝ դրանց մասնակից դարձնելով այլ մասնագետների և (կամ) համագործակցելով այլ կազմակերպությունների հետ.
բ) համակարգում է փորձագիտական հետազոտությունների մեթոդիկաները, մշակում, փորձարկում և գործածության համար երաշխավորում է նոր մեթոդիկաներ.
գ) կատարում է փորձագիտական պրակտիկայի ամփոփումներ ու դրանց հիման վրա մշակում մեթոդական ցուցումներ, համապատասխան կազմակերպություններ է ներկայացնում առաջարկություններ իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու վերաբերյալ.
դ) կազմակերպում և իրականացնում է մեթոդական ու գործնական օգնություն՝ փորձագիտության հարցերով, դրանց վերաբերյալ տալիս մեթոդաբանական բնույթի պարզաբանումներ և իրականացնում խորհրդատվություն.
ե) պատրաստում, հրատարակում և իրացնում է փորձագիտությանը վերաբերող ձեռնարկներ, տեղեկագրքեր, մենագրություններ, ժողովածուներ և այլ աշխատություններ.
զ) մշակում է փորձագիտության հեռանկարային զարգացման ծրագրեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին.
է) սահմանված կարգով իրականացնում է դատական փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումն ու կատարելագործումը, նրանց որակավորման հավաստումը.
ը) երկկողմ և բազմակողմ ուղղակի կապեր է հաստատում Հայաստանի Հանրապետության և միջազգային ու օտարերկրյա համապատասխան կազմակերպությունների և մասնագետների հետ, իրականացնում համատեղ միջոցառումներ, կազմակերպում է համաժողովներ, գիտական խորհրդակցություններ, սեմինարներ, մասնակցում այլ կազմակերպությունների կազմակերպած այդպիսի միջոցառումներին, նրանց հետ համատեղ իրականացնում մասնագետների փոխադարձ ստաժավորումներ և կատարում փորձի փոխանակում.
թ) իրականացնում է իր աշխատողների սոցիալական և կենցաղային պահանջմունքների բավարարման միջոցառումներ.
ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
11. Կենտրոնը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է՝
ա) բնական, տեխնիկական, հասարակական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև տեխնոլոգիաների բնագավառներում հետազոտություններ ու մշակումներ.
բ) տեխնիկական փորձարկումներ և հետազոտումներ.
գ) գործունեություն հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում.
դ) կենտրոնի գործունեության առարկային առնչվող սպասարկման ծառայությունների մատուցում.
ե) հրատարակչական գործ.
զ) գույքի հանձնում՝ վարձակալության.
է) դասընթացների կազմակերպում՝ լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրով փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստման և կատարելագործման համար.
ը) անշարժ և շարժական գույքի գնահատում:
Կենտրոնը լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի հիման վրա:
(11-րդ կետը լրաց. 23.07.03 N 924-Ն)
12. Կենտրոնի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է ինքնուրույն՝ իր կողմից սահմանված կարգով, սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
III. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԸ
13. Կենտրոնի սեփականությունը ձևավորվում է նրա հիմնադրման ժամանակ և հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների, իրացված ապրանքների դիմաց ստացված եկամուտներից:
14. Կենտրոնն իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
Կենտրոնի սեփականության պահպանման հոգսը կրում է կենտրոնը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սեփականության իրավունքով կենտրոնին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ կենտրոնի լուծարումից հետո մնացած գույքի:
15. Կենտրոնը խոշոր գործարք կարող է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համաձայնությամբ:
Խոշոր է հանդիսանում այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են կենտրոնի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվանը նախորդող եռամսյակում տրված հաշվապահական հաշվետվությամբ կենտրոնին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 50 տոկոսից ավելին: Խոշոր չեն այն գործարքները, որոնք կատարվում են կենտրոնի առօրյա գործունեության ընթացքում և բխում են կենտրոնի կանոնադրական գործառույթներից:
16. Կենտրոնի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
17. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:
Կենտրոնին ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ կենտրոնի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գույքը կենտրոնին ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը:
18. Կենտրոնն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:
Կենտրոնն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվությամբ և նրա հետ համաձայնեցված ժամկետով:
Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կենտրոնի ստացած եկամուտները նրա սեփականությունն են, իսկ այդ գույքի վարձակալության հանձնումից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունն են:
IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
19. Կենտրոնի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ նախարար), կենտրոնի գործադիր մարմինը (այսուհետ՝ տնօրեն):
Նախարարը, տնօրենը, նրա տեղակալները կենտրոնի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամիտ` ի շահ կենտրոնի:
20. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի կենտրոնի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության կառավարության բացառիկ լիազորություններն են`
ա) կենտրոնի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
բ) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
գ) կենտրոնի կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.
դ) կենտրոնի կառավարման համակարգի սահմանումը.
ե) կենտրոնի վերակազմակերպումը և լուծարումը:
21. Նախարարն իրականացնում է կենտրոնի ընդհանուր կառավարումը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:
22. Նախարարը՝
ա) կենտրոնի կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) իրականացնում է կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրություններն ու ցուցումները.
դ) լսում է կենտրոնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում գործունեության վերստուգման արդյունքները, հաստատում տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ե) վերահսկողություն է իրականացնում կենտրոնին ամրացված գույքի օգտագործման և պահպանության նկատմամբ, թույլատրում է այդ գույքի վարձակալության հանձնումը.
զ) վերահսկողություն է իրականացնում կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ, թույլատրում խոշոր գործարքների կատարումը.
է) խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում տնօրենին.
ը) կենտրոնի լուծարման դեպքում նշանակում է լուծարման հանձնաժողով և հաստատում է լուծարման հաշվեկշիռը.
թ) իրականացնում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:
23. Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը:
Տնօրենը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնի գործունեությունը և կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կենտրոնի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կենտրոնին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չի հանդիսանում պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
24. Տնօրենն աշխատանքի նշանակվում և աշխատանքից ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) նախարարի հրամանով:
Տնօրենի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ կամ նախարարի հրամանով՝ տնօրենի լիազորությունները ժամանակավորապես կատարում է տնօրենի տեղակալներից մեկը:
25. Տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն՝ առնվազն մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) աստիճանով, և վերջին 10 տարում ունի փորձագիտական աշխատանքի առնվազն 5 տարվա ստաժ:
Տնօրենի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`
ա) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
բ) ում օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.
գ) որը նախընթաց 3 տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
26. Տնօրենին նշանակելիս նրա հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է նախարարը: Պայմանագրում սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները կենտրոնի կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման հիմքերը, ինչպես նաև այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ:
27. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են նախարարի հրամանով, եթե`
ա) առկա է ազատման մասին նրա դիմումը,
բ) լրացել է նրա 65 տարին,
գ) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան 4 ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
ե) նա ավելի քան 3 օր անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի.
զ) նա պաշտոնի է նշանակվել օրենքի պահանջների խախտմամբ.
է) նա իր գործառույթներն իրականացնելիս կենտրոնին կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է կենտրոնին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 5 տոկոսը.
ը) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
թ) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
ժ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
ժա) նրա ղեկավարած կենտրոնը դատական կարգով ճանաչվել է սնանկ կամ այն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն.
ժբ) նրա մեղքով սահմանված ժամկետում չեն վճարվել կենտրոնի կողմից վճարման ենթակա հարկերը կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի վճարները.
ժգ) մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:
Տնօրենի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:
Սույն կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են դիմումում նշված օրվանից:
Սույն կետի «բ», «գ», «ը», «թ», «ժ», «ժբ» և «ժգ» ենթակետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալուն կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրը:
Սույն կետի այլ ենթակետերով նախատեսված դեպքերում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում:
28. Տնօրենը`
ա) ղեկավարում է կենտրոնի գործունեությունը.
բ) կազմակերպում է կադրերի ընտրությունը, վերապատրաստումը և կատարելագործումը, աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
գ) սահմանում է կենտրոնի կառուցվածքը, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը.
դ) պաշտոնի է նշանակում կենտրոնի հիմնարկների և մասնաճյուղերի ղեկավարներին.
ե) հաստատում է կենտրոնի հիմնարկների և մասնաճյուղերի կանոնադրությունները, կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը, կենտրոնի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը և կազմակերպում ու իրականացնում է անհրաժեշտ հսկողություն դրանց պահանջների կատարման նկատմամբ.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
է) սահմանում և շնորհում է կենտրոնի պատվավոր կոչումներ, հաստատում կենտրոնի մեդալի կանոնակարգն ու պարգևատրում այդ մեդալով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կենտրոնի աշխատողներին շնորհում է կոչումներ, դրա վերաբերյալ միջնորդություն ներկայացնում իրավասու մարմիններ.
ը) ապահովում է կենտրոնի գործունեության մասին հաշվետվությունների կազմումը և դրանք ներկայացնում նախարարին ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ մարմինների.
թ) լուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կենտրոնի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ խնդիրներ:
29. Կենտրոնի առջև դրված խնդիրների իրականացման նպատակով տնօրենը՝
ա) հաստատում է ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը.
բ) կազմակերպում է կենտրոնի ստորաբաժանումների աշխատանքը, ապահովում դրանց ներդաշնակ գործունեությունը, հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ՝ կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերի լուծման համար.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
դ) կատարում է աշխատանքի բաշխում, կազմակերպում փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը.
ե) ապահովում է փորձաքննություններ և հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ սարքավորումների, գործիքների, նյութերի և տեղեկատվության միջոցների առկայությունը.
զ) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից և ներկայացնում նրա շահերը.
է) կնքում է գործարքներ, բանկերում բացում հաշվարկային հաշիվներ.
ը) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով.
թ) իրականացնում է կենտրոնի ղեկավարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
30. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները, և դրանց չկատարման համար նա չի կարող ենթարկվել պատասխանատվության:
31. Կենտրոնի գործունեության առանձին ոլորտների անմիջական ղեկավարումը, տնօրենի հրամանին համապատասխան և նրա կողմից սահմանված կարգով, կարող է իրականացվել տնօրենի տեղակալի կողմից:
32. Կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նախարարը, ըստ բնագավառների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական մարմինները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կենտրոնը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
Կենտրոնի ֆինանսական գործունեությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)՝ նախարարի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:
V. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
33. Կենտրոնի կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են նրա բաժինները, բաժանմունքները և լաբորատորիաները, որոնք գործում են իրենց կանոնակարգերին համապատասխան:
Կենտրոնի կառուցվածքի մեջ են մտնում նաև սպասարկող և օժանդակ բնույթ կրող կառուցվածքային ստորաբաժանումներ կամ առանձին հաստիքներ (հաշվապահություն, կադրային աշխատանք, գրասենյակ, արխիվ, տնտեսության վարում):
Կենտրոնի հիմնարկները և մասնաճյուղերը գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանն ու իրենց կանոնադրություններին համապատասխան:
Կենտրոնում, սահմանված կարգով, ստեղծվում և գործում են գիտամեթոդական խորհուրդը և դատական փորձագետի որակավորման հանձնաժողովը:
Տնօրենը, ըստ առանձին փորձագիտական մասնագիտությունների համախմբի, ստեղծում է մեթոդական խորհուրդներ, այլ խորհրդակցական մարմիններ, հաստատում դրանց գործունեության կարգն ու կազմակերպում և (կամ) ղեկավարում է դրանց աշխատանքը:
34. Կենտրոնի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, կոլեկտիվ պայմանագրով, կենտրոնի աշխատանքային ներքին կանոնակարգով և ստորաբաժանումների կանոնադրություններով, կանոնակարգերով ու այլ իրավական ակտերով:
35. Կենտրոնում փորձագետի պաշտոն կարող է զբաղեցնել տվյալ փորձագիտական մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և որակավորում ունեցող անձը կամ այն անձը, որի բարձրագույն կրթության որակավորումը համապատասխանում է տվյալ փորձագիտական մասնագիտությանը, նա սահմանված կարգով անցել է վերապատրաստում և նրան շնորհվել է տվյալ փորձագիտական մասնագիտությամբ դատական փորձագետի որակավորում:
Մինչև համապատասխան վերապատրաստում անցնելը և փորձագիտական մասնագիտությամբ դատական փորձագետի որակավորում ձեռք բերելն անձը կարող է աշխատել որպես փորձագետ-ստաժոր:
36. Որպես փորձագետ, փորձաքննություններ կատարում կամ դրանց կատարմանը մասնակցում են կենտրոնի այն աշխատողները, որոնք ունեն դատական փորձագետի որակավորում՝ տվյալ փորձագիտական մասնագիտության գծով:
Արտահաստիքային փորձագետների և այլ մասնագետների՝ կենտրոնում կատարվող փորձաքննություններին ներգրավման կարգը սահմանում է տնօրենը:
Կենտրոնի արտահաստիքային փորձագետի փորձագիտական գործունեության վրա տարածվում են փորձագիտական գործունեությունը կանոնակարգող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները:
37. Կենտրոնի աշխատողների ատեստավորումը կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում:
Կենտրոնի յուրաքանչյուր աշխատող ենթակա է ատեստավորման՝ 2 տարին մեկ անգամ:
Ատեստավորման անցկացման կարգը հաստատում է նախարարը:
Տվյալ տարում ատեստավորման ենթակա աշխատողների ցուցակը հաստատում է տնօրենը:
38. Կենտրոնում չեն թույլատրվում հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպված կառույցների ստեղծումն ու գործունեությունը, իսկ այլ հասարակական միավորումների գործունեությունը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և կենտրոնի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերին համապատասխան:
39. Կենտրոնը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարներ վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ու չափով:
VI. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
40. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Կենտրոնը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
Կենտրոնը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
41. Կենտրոնը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով: Կենտրոնը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
Կենտրոնը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Կենտրոնի լուծարման դեպքում կենտրոնի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը
(հատ) Շահագործման տարեթիվը Սկզբնական արժեքը (հազ. դրամ) Մաշվածությունը
(հազ. դրամ) Մնացորդային արժեքը
(հազ. դրամ)
1 2 3 4 5 6 7
1 Տորսիոն կշեռք «ВТ» 1 1959 6.6 6.6 0.0
2 Ռեֆրակտոմետր «РПЛ-3» 1 1960 3.5 3.5 0.0
3 Գեներատոր «ДГ-2» 1 1963 50.1 50.1 0.0
4 Ռեֆրակտոմետր «ИРФ-22» 1 1963 3.8 3.8 0.0
5 Թերմոստատ սեղանի 1 1964 8.6 8.6 0.0
6 Գունավոր ապակիների լրակազմ 1 1966 15.5 15.5 0.0
7 «АПСО-5М» 1 1967 24.4 24.4 0.0
8 Անալիտիկ կշեռք «ВЛА-200» 1 1967 3.3 3.3 0.0
9 Գրապահարան 12 1967 64.0 64.0 0.0
10 Գունավոր ապակիների լրակազմ 2 1967 49.8 49.8 0.0
11 Խողովակ դիտարկման
«ЗРТ-457» 2 1967 8.0 8.0 0.0
12 Խոշորացուցիչ «Белорусь» 1 1967 21.5 21.5 0.0
13 Խոշորացուցիչ «ДОН-103» 1 1967 3.0 0.0 3.0
14 Կշեռք տեխնիկական «ВЛТ-10-1» 1 1967 19.9 19.9 0.0
15 Կշեռք տեխնիկական
«ВЛТ-1-1» 2 1967 11.6 11.6 0.0
16 Կշռաքարեր (լրակազմ) 1 1967 3.1 3.1 0.0
17 Մանրադիտակ «МБС-9» 2 1967 44.6 44.6 0.0
18 Պահարան չորացման
«ВТО-9737-М» 1 1967 19.4 19.4 0.0
19 Վառարան մուֆելային 1 1967 6.8 6.8 0.0
20 Օպտիկական ապակիներ (լրակազմ) 1 1967 50.3 50.3 0.0
21 «КИД-2» 2 1968 7.7 7.7 0.0
22 Բնանկար յուղաներկ 1 1968 24.0 16.3 7.7
23 Ինֆրակարմիր ճառագայթման «ЭОП» սարք 1 1968 47.1 47.1 0.0
24 Միկրոտոմ «МПС-2» դանակներով (լրակազմ) 1 1968 4.0 4.0 0.0
25 Պահարան երկաթյա, երկու դռնանի 12 1968 104.5 39.1 65.4
26 Սառնարան «Snaige-5» 1 1968 6.9 6.9 0.0
27 Մանրադիտակ «МБС-15-У» 1 1969 135.3 135.3 0.0
28 Մանրադիտակ «Эргавал» 1 1969 33.5 33.5 0.0
29 Մանրադիտակ «МБС-9» 2 1969 19.8 19.8 0.0
30 Միկրոկարծրաչափ «МПВ-1» 1 1969 4.1 4.1 0.0
31 Սեղանիկ «СТЛ» 1 1969 14.5 14.5 0.0
32 Լյուքսմետր «М-1210-46» 1 1970 4.3 4.3 0.0
33 Մանրադիտակ «МБС-1» 2 1970 10.0 10.0 0.0
34 Ֆոտոկալորիմետր
«ФЭК-56М» 1 1971 13.5 13.5 0.0
35 Գրասեղան երկգզրոցանի 35 1973 174.6 174.6 0.0
36 Գրասեղան դիմադիրով 5 1973 67.3 67.3 0.0
37 Մանրադիտակ «МБС-9» 7 1973 57.8 57.8 0.0
38 Մանրադիտակ «МБС-1» 1 1973 107.7 107.7 0.0
39 Սառնարան «Արագած» 1 1973 10.6 10.6 0.0
40 Քրոմատոգրաֆ «Xром-5» 1 1973 624.6 624.6 0.0
41 Գրամեքենա «Даро-202» 1 1975 14.5 14.5 0.0
42 Գրամեքենա «Любава» 1 1975 13.8 13.8 0.0
43 Գրամեքենա «Роботрон-202» 3 1975 58.1 58.1 0.0
44 Կարծրաչափ «ТК-2М» 1 1975 4.1 4.1 0.0
45 Կլոր սեղան «СТ-9» 1 1975 3.3 3.3 0.0
46 Հատուկ պայուսակ (լրակազմ) 1 1975 6.2 6.2 0.0
47 Սառնարան «Минск-6» 1 1975 11.4 11.4 0.0
48 Քրոմատոգրաֆ «Xром-4» 1 1976 442.9 442.9 0.0
49 Ֆոտոապարատ «Зенит-19» 1 1976 7.4 7.4 0.0
50 Սարք «БВС-1» 1 1977 28.0 28.0 0.0
51 Քրոմատոգրաֆ «Цвет-102» 1 1978 169.4 169.4 0.0
52 Ֆոտոկայանք «С-64» 1 1979 11.5 11.5 0.0
53 Լապտերների ապակիներ (լրակազմ) 2 1980 6.1 6.1 0.0
54 Մամլիչ ձեռքի 1 1980 4.0 4.0 0.0
55 Մանրադիտակ
«Полам-U 111» 1 1980 513.1 513.1 0.0
56 Սեղան երկաթե 2 1980 36.9 36.9 0.0
57 Սպեկտրաֆոտոմետր
«ААС-3» 1 1980 797.2 797.2 0.0
58 Ֆոտոապարատ «Киев-19» 2 1980 9.2 9.2 0.0
59 Գազամատակարարման համակարգ «СГС-2» 1 1981 47.4 47.4 0.0
60 Գազամատակարարման համակարգ «СГС-2» 1 1981 41.2 41.2 0.0
61 Կանթեղ «ОИ-19» 1 1981 4.2 4.2 0.0
62 Հաստոց խառատային
«Д-601» 1 1981 6.4 6.4 0.0
63 Սարք «ЛМА-10» 1 1981 1212.5 1212.5 0.0
64 Սպեկտրագրաֆ «Спекорд
УВ-ВИС» 1 1981 118.6 118.6 0.0
65 Ֆոտոապարատ «Зенит-ТТЛ» 1 1981 6.6 6.6 0.0
66 Ֆոտոապարատ «Зенит-ТТЛ» 1 1981 5.5 5.5 0.0
67 Ֆոտոապարատ «Зенит-ТТЛ» 1 1981 5.0 5.0 0.0
68 Գազամատակարարման համակարգ «СГС-2» 1 1982 50.1 50.1 0.0
69 Մանրադիտակ «Jenaval» 1 1982 181.7 181.7 0.0
70 Մոտոմետր 1 1982 28.1 28.1 0.0
71 Սարք «ППК-МАДЧ ВНИИ БД КП» 1 1982 68.6 68.6 0.0
72 Օդափոխիչ «БК-1500» 26 1982 356.1 356.1 0.0
73 Կայունարար 5 1983 23.1 23.1 0.0
74 Լաբորատոր կահույքի լրակազմ N.o 2 1 1984 54.6 54.6 0.0
75 Լաբորատոր կահույքի լրակազմ N.o 9 1 1984 25.0 25.0 0.0
76 Լաբորատոր կահույքի լրակազմ 1 1984 35.1 35.1 0.0
77 Միկրոավտոբուս «РАФ-2203» (պ/հ 669 ՏԼ 64) 1 1984 138.4 138.4 0.0
78 Պահարան օդաքարշ
«ВЦС-2» 4 1984 81.5 81.5 0.0
79 Սպեկտրաֆոտոգրաֆ
«ИСП-28» 1 1984 50.1 50.1 0.0
80 Ավտոմեքենա «ГАЗ-2410» (պ/հ 668 ՏԼ 64) 1 1985 227.6 227.6 0.0
81 Թեոդոլիտ 2 1986 38.4 38.4 0.0
82 Մանրադիտակ «МБС-2» 7 1987 34.5 34.5 0.0
83 Մանրադիտակ«Neofot-32» 1 1991 812.9 742.2 70.7
84 Համակարգիչ Pentium-166, 16MB-SDRAM, 1,18GB-HDD, Monitor 14" 1 1996 694.0 495.8 198.2
85 Հեռախոսի ապարատ
«Марс-101» 1 1996 26.0 15.6 10.4
86 Գրամեքենա «Роботрон-202» 1 1997 65.0 40.6 24.4
87 Գրամեքենա «Роботрон-202» 1 1997 60.0 37.5 22.5
88 Գրամեքենա «Роботрон-202» 1 1997 42.0 26.3 15.7
89 Գրամեքենա «Роботрон-202» 1 1997 40.0 25.0 15.0
90 Համակարգիչ Pentium-MMX-166, 32MB-SDRAM, 3GB-HDD, Monitor 14" 2 1997 984.7 590.8 393.9
91 Համակարգիչ Pentium-133, 16MB-SDRAM, 1.53GB-HDD, Monitor 14" 1 1997 376.7 376.7 0.0
92 Տպիչ «EPSON-1050» 1 1997 57.2 57.2 0.0
93 Տպիչ «HP Laserjet 5L» 1 1997 222.3 222.3 0.0
94 Տպիչ «HP Laserjet 6L» 1 1997 221.8 221.8 0.0
95 Տպիչ «HP Laserjet 6L» 1 1997 224.7 134.8 89.9
96 Տրանսֆորմատոր «260 VA» 1 1997 73.5 73.5 0.0
97 Փոշեկուլ «Moulinex BG-2» 1 1997 65.2 39.1 26.1
98 Գրասեղան 1 1998 40.4 0.2 40.2
99 Համակարգիչ Pentium-MMX-200, 32MB-SDRAM, 2.37GB-HDD, Monitor 14" 1 1998 330.8 330.8 0.0
100 Համակարգիչ Pentium-Celeron-266, 32MB-SDRAM, 3GB-HDD, Monitor 14" 1 1998 301.9 301.9 0.0
101 Համակարգիչ Pentium-Celeron-233, 32MB-SDRAM, 3.2GB-HDD, CDROM-48x, Monitor 14" 1 1998 301.9 301.9 0.0
102 Համակարգիչ Pentium-Celeron-266, 32MB-SDRAM, 3GB-HDD, Monitor 14" 1 1998 301.9 301.9 0.0
103 Համակարգիչ Pentium-Celeron-266, 32MB-SDRAM, 3GB-HDD, Monitor 14" 1 1998 301.9 301.9 0.0
104 Համակարգիչ Pentium-Celeron-266, 32MB-SDRAM, 3GB-HDD, Monitor 14" 1 1998 301.9 301.9 0.0
105 Համակարգիչ Pentium-Celeron-266, 32MB-SDRAM, 4GB-HDD, ZIP druve, Monitor 14" 1 1998 358.1 358.1 0.0
106 Սկաներ «Jewel-4800» 1 1998 80.0 80.0 0.0
107 Տպիչ «HP Laserjet 6L» 1 1998 205.6 205.6 0.0
108 Տպիչ «HP Laserjet 6L» 1 1998 219.0 109.5 109.5
109 Տրանսֆորմատոր «450 BA» 1 1998 106.3 53.2 53.1
110 ՈՒլտրամագ «СЛi-225» 1 1998 107.4 107.4 0.0
111 Դետեկտոր սպեկտրաֆոտոմետրական «СПФ-1» 1 1999 788.2 236.5 551.7
112 Երաժշտական կենտրոն «Hi-Fi JVC MXV 5081 VCD» 1 1999 155.8 46.8 109.0
113 Համակարգիչ Pentium-200, 32MB-SDRAM, 3GB-HDD, CDROM-12x, Monitor 14" 1 1999 189.0 189.0 0.0
114 Համակարգիչ Pentium-Celeron-MMX-333, 160MB-SDRAM, 4GB-HDD, CDROM-24x, Sound card, Microphone, Lan card-2, Monitor 14" 1 1999 346.4 346.4 0.0
115 Համակարգիչ Pentium-III-450, 160MB-SDRAM, 7,9GB-HDD, Lan card, Monitor 15"” 1 1999 393.1 393.1 0.0
116 Սկաներ «Mem.scaner 600x1200 SCF 9612 P» 1 1999 64.9 64.9 0.0
117 Սկաներ «Mem.scaner SCF 9612 P» 1 1999 56.6 56.6 0.0
118 Սպեկտրալուսաչափ «СФ-46» 1 1999 61.0 18.3 42.7
119 Քրոմատոգրաֆ գազահեղուկային,
իոնային «Цвет-3006» 1 1999 151.5 45.4 106.1
120 Ատոմիզատոր «ETA» (AAS-3 սպեկտրաֆոտոմետրի) 1 2000 533.3 106.7 426.6
121 Գրասեղան 3 2000 93.6 28.1 65.5
122 Գրասեղան 2 2000 90.0 27.0 63.0
123 Թերմոստատ «TC-80M» 1 2000 280.0 51.4 228.6
124 Կշեռք «KRUPS 841.7» 1 2000 20.6 1.0 19.6
125 Համակարգիչ Pentium-Celeron-MMX-300, 64MB-SDRAM, 3GB-HDD, CDROM-34x, Lan card, Monitor 15" 1 2000 309.6 92.9 216.7
126 Համակարգիչ Pentium-III-600, 128MB-SDRAM, 12,1GB-HDD, CDROM-48x,, UPS, Lan card, Monitor 15" 1 2000 450.1 135.0 315.1
127 Համակարգիչ Pentium-Celeron-II-400, 32MB-SDRAM, 6,2GB-HDD, Lan card, Monitor 15"” 1 2000 326.4 299.2 27.2
128 Համակարգիչ Pentium-Celeron-500, 64MB-SDRAM, 40GB-HDD, CDROM-52x, Monitor 15"” 1 2000 376.3 250.9 125.4
129 Համակարգիչ Pentium-500, 32MB-SDRAM, 10GB-HDD, CDROM-60x, Monitor 15" 1 2000 348.3 145.1 203.2
130 Միկրոդենսիտոմետր «МД-100» 1 2000 591.3 591.3 0.0
131 Շոգեստերիլիզատոր «BK-30» 1 2000 320.0 53.4 266.6
132 Սարք սնուցման 1 2000 57.1 17.1 40.0
133 Գրասեղան 1 2000 57.5 28.0 29.5
134 Գրասեղան երկգզրոցանի 1 2000 10.7 10.7 0.0
135 Սեղան խորհրդակցական 1 2000 16.4 16.4 0.0
136 Սկաներ «Genius ColorPage-VividPro II» 1 2000 39.8 36.5 3.3
137 Սպեկտրամետր ինֆրակարմիր «Cnekord M-80» 1 2000 111.9 111.9 0.0
138 Վառարան մուֆելային 1 2000 8.0 8.0 0.0
139 Ցենտրիֆուգա «BT-24» 1 2000 27.0 2.7 24.3
140 Համակարգիչ Pentium-III-733, 128MB-SDRAM, 13GB-HDD, CDROM-52x, Monitor 15"” 1 2001 359.1 359.1 0.0
141 Համակարգիչ Pentium-III-750, 128MB-SDRAM, 10GB-HDD, CDROM-52x, UPS, Sound card, Lan card, Monitor 15"” 1 2001 359.1 359.1 0.0
142 Microphone Juster SP-672 1 2002 8.4 0.0 8.4
143 Գործիք չափագրման «Disto» 1 2002 917.4 0.0 917.4
144 Դիկտաֆոն «Panasonic RQ-L10» 1 2002 31.4 0.0 31.4
145 Համակարգիչ Pentium-III-933, 128MB-SDRAM, 19GB-HDD, CD ROM-52x, Lan card, Monitor 15" 1 2002 311.7 0.0 311.7
146 Համակարգիչ Pentium-III-933, 128MB-SDRAM, 19GB-HDD, CD ROM-52x, Lan card, Monitor 15" 1 2002 311.7 0.0 311.7
147 Համակարգիչ Pentium-III-933, 128MB-SDRAM, 19GB-HDD, CD ROM-52x, Lan card, Monitor 15" 1 2002 311.7 0.0 311.7
148 Համակարգիչ Pentium-III-933, 128MB-SDRAM, 19GB-HDD, CDROM-52x, Camera Genius VideoCAM, Lan card, Monitor 15" 1 2002 311.7 0.0 311.7
149 Համակարգիչ Pentium-IV-1400, 512MB-SDRAM, 58GB-HDD, DVD-ROM, Lan card, Monitor 17"” 1 2002 677.9 0.0 677.9
150 Համակարգչի կոշտ սկավառակ 1 2002 66.8 0.0 66.8
151 Համակարգչի հատուկ ստեղնաշար «EZ-KEYBOARD» 1 2002 103.1 0.0 103.1
152 Համակարգչի ներքին ցանցի ծայրակալ 4 2002 1.1 0.0 1.1
153 Համակարգչի ներքին ցանցի հաղորդալար (մետրերով) 50 2002 12.0 0.0 12.0
154 Համակարգչի ներքին ցանցի հանգույց 3 2002 27.4 0.0 27.4
155 Համակարգչի ներքին ցանցի տերմինատոր 2 2002 1.7 0.0 1.7
156 Համակարգչի տեսաձևափոխիչ հանգույց 1 2002 736.8 0.0 736.8
157 Համակարգչի օպերատիվ հիշողություն «Matrox-RT-2500» 2 2002 52.2 0.0 52.2
158 Համակարգչի օպերատիվ հիշողություն 1 2002 52.7 0.0 52.7
159 Հեռուստացույց «PHILIPS» 1 2002 193.3 0.0 193.3
160 Սարք՝ պատճենահանող «UTAX CD 1020» 1 2002 1727.8 0.0 1727.8
161 Տեսամագնիտոֆոն «PHILIPS» 1 2002 79.4 0.0 79.4
162 Տպիչ «HP LaserJet-1200» 4 2002 797.0 0.0 797.0
163 Տպիչ «HP Laserjet-1100» 1 2002 227.7 0.0 227.7
164 Ֆոտոխցիկ «Mavica-Sony» 1 2002 304.5 0.0 304.5
165 VideoCAM III «Genius» 1 2002 36.3 0.0 36.3
166 Սկաներ «HP ScanJet3530C» 1 2002 72.1 0.0 72.1
167 ABI PRIZM ТМ 377 1 2002 1500.0 0.0 1500.0
Ընդամենը գումարային՝ 29656.5 16772.9 12883.6
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան