«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 256-Ն
ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 28.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 13 խմբի 05 ենթախմբի «02. Պետական աջակցություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից չափումների միասնականության ապահովման աշխատանքների կատարմանը» ծրագրով նախատեսված չափագիտական աշխատանքների գծով 2007 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. մարտի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 7-ի N 256-Ն որոշման
2 0 0 7 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`
ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ
Ծրագրով նախատեսված աշխատանքների անվանումները, հիմնական ցուցանիշները 2007 թվականի պետական պատվերի
ֆինանսավորման գումարը
(հազ. դրամ)
NN
ը/կ Աշխատանքի նկարագիրը Աշխատանքի
վերջնական արդյունքը 1-ին
եռ-ամսյակ կիս-ամյակ ինն
ամիս տարի
1 2 3 4 5 6 7 8
1. Ազգային էտալոնների
ստեղծում, ձեռքբերում,
կատարելագործում,
պահպանում, սպասարկում և
բաղդատում ազգային էտալոնների
բաղդատման աշխատանքների
կազմակերպում և բաղդատում 12
միավոր էտալոնի (ելակետային
չափման միջոցների) բաղդատում
միջպետական էտալոնների հետ բաղդատման վկայականի
հանձնում, որը հիմք է
ստեղծում չափման
միջոցների փորձարկում-
ների, ստուգաչափումների,
արտադրանքի սերտիֆի-
կացման արդյունքների
նկատմամբ փոխադարձ
վստահության համար
ազգային էտալոնների
պահպանման, տեխսպասարկման
կազմակերպում ամենամյա շարունակական
աշխատանք է էտալոնների
ճշտությունը պահանջվող
մակարդակի վրա պահելու
համար
Աշխատանքի ծավալը նշված է «Աշխատանքի
վերջնական արդյունքը»
սյունակում X X X X
Միավորի արժեքը` ներառյալ
ԱԱՀ-ն (հազ. դրամ) X X X X X
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) 10678.0 1488,0 3973,0 5884,5 10678,0
2. Հետազոտական
աշխատանքների կատարում հետազոտական աշխատանքների
կազմակերպում և կատարում`
-ստուգաչափման նոր մեթոդների
մշակում,
-ստանդարտ նմուշների ստեղծում
նյութի քանակական և որակական
անալիզին վերաբերող չափագիտական սպասարկման մակարդակի
բարձրացում
Աշխատանքի ծավալը նշված է «Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում X X X X
Միավորի արժեքը` ներառյալ
ԱԱՀ-ն (հազ. դրամ) X X X X X
Ընդհանուր արժեքը` ներառյալ
ԱԱՀ-ն (հազ. դրամ) 6250.0 873,0 2326,0 3445.0 6250,0
3. Չափագիտության
բնագավառի նորմատիվ
փաստաթղթերի մշակում և
վերանայում չափումների միասնականության
ապահովման ազգային
համակարգի 3 ազգային
ստանդարտների նախագծերի
մշակման նախապատրաստական
աշխատանքների կազմակերպում,
նախագծերի 1-ին և 2-րդ
խմբագրությունների մշակում,
միջպետական և միջազգային
պահանջներին ներդաշնակեցում,
փորձաքննության կազմակերպում
և ընդունման նախապատրաստում
- ՉԱԻ. Ստանդարտների
նախագծերի չափագիտական
փորձաքննություն ստանդարտի ընդունում և
գործարկման թույլատրում
- ՉԱԻ. Ստուգաչափման
մեթոդիկաների վերաբերյալ
փաստաթղթերը:
Հիմնական դրույթներ ստանդարտի ընդունում և
գործարկման թույլատրում
- ՉԱԻ. Նյութերի հատկությունների
և բաղադրությունների ստանդարտ
նմուշներ: Հիմնական դրույթներ ստանդարտի ընդունում և
գործարկման թույլատրում
Աշխատանքի ծավալը X X X X
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) X X X X X
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) 4572.0 639,0 1701,0 2519,0 4572,0
Ընդամենը 21500,0 3000,0 8000,0 11848.5 21500,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան