Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԱՆԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2006 թվականի N 732-Ա

«Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 11.01.07 N 3-Ա)

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Արգենտինայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության շենքի կառուցման նպատակով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքից 0.3 հեկտար մակերեսով հողամասը` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը` սահմանելով մեկ քառ. մետրի գինը` 15500 դրամ:

(1-ին կետը փոփ. 11.01.07 N 3-Ա)

2. Երևանի քաղաքապետին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները, որոնց հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կատարվեն գնորդի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

մայիսի 26-ի N 732-Ա որոշման

ԵՐԵՎԱՆԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։