«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10307139
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 մարտի 2007 թ.
ք. Երևան N 60-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիների հաշվարկ-հաշվետվության ձևը» համաձայն հավելվածի:
Կ. Ճշմարիտյան
Հավելված
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2007 թ. մարտի 2-ի
N 60-Ն հրամանի
Հ Ա Շ Վ Ա Ր Կ - Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիների
Լիցենզառուի անվանումը ____________________________________________
_____________________________________________________________
Լիցենզիայի N ____________________________________________________
_____________________________________________________________
Հանքավայրի(երի) անվանումը __________________________________________
______________________________________________________________
Հաշվետու եռամսյակ __________________________ 200 թ.
Աղյուսակ N 1
Հ/հ Ցուցանիշի անվանումը Չափի միավորը Արդյունքը
1 Արդյունահանված մետաղական օգտակար հանածոյի իրացումից առաջացած ընդհանուր հաշվարկային արժեքը (R) հազար դրամ
2 Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված շահագործման ծախսերը (C) հազար դրամ
3 Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված շահագործման ծախսերից նվազեցումներ (3.1, 3.2, 3.3 տողերի գումարը) հազար դրամ
3.1 Կապիտալ ծախսեր հազար դրամ
3.2 Նյութական և ոչ նյութական ակտիվների նկատմանբ կիրառվող ամորտիզացիոն հատկացումներ հազար դրամ
3.3 Ֆինանսական հատկացումների, ներառյալ վարկերի սպասարկման տոկոսադրույքները, տուրքերը և ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված վճարներ հազար դրամ
4 Ընդամենը ռոյալթիների հաշվարկման համար կիրառվող շահագործման ծախսեր (2-րդ տող - 3-րդ տող) հազար դրամ
5 Շահութաբերության նորման (R-C)/R տոկոս
6 Շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցող չափը (5-րդ տող-25%) տոկոս
7 Շահութաբերության 25 տոկոս նորման գերազանցող չափում 0.8 տոկոսի պարունակությունը (6-րդ տող /0.8) գործակից
8 Իրացված օգտակար հանածոյի համախառն հաշվարկային արժեքի 0.1 տոկոսը (1-ին տող*0.1%) հազար դրամ
9 Վճարման ենթակա ռոյալթիի չափը (8-րդ տող *7-րդ տող) հազար դրամ
- [1] տողում նշվում է արդյունահանված մետաղական օգտակար հանածոյի իրացման արժեքը հաշվարկված մատակարարում գործարանի պահեստից պայմանով,
- [2] տողում նշվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված բոլոր ծախսերը, որոնք «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկվող շահույթը հաշվարկելիս համարվում են թույլատրելի նվազեցումներ,
- [3] տողում նշվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված շահագործման ծախսերից ռոյալթիների հաշվարկման նպատակով կատարվող նվազեցումների հանրագումարը (3.1, 3.2, 3.3 տողերի գումարը),
- [3.1] տողում նշվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ծախսերում ներառված կապիտալ ծախսերը,
- [3.2] տողում նշվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ծախսերում ներառված նյութական և ոչ նյութական ակտիվների նկատմամբ կիրառվող ամորտիզացիոն հատկացումները,
- [3.3] տողում նշվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ծախսերում ներառված ֆինանսական հատկացումների, ներառյալ վարկերի սպասարկման տոկոսադրույքները, տուրքերը և ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված վճարները,
- եթե [6] տողում արդյունքը բացասական է, այսինքն շահութաբերության նորման 25 տոկոս նորմայից չի գերազանցում, ապա հաջորդ 7, 8, 9 տողերը չեն լրացվում,
Աղյուսակ N 2
10 Լիազոր մարմնի կողմից սահմանված պայմանական ռոյալթիի չափը հազար դրամ
- [10] տողում նշվում է լիազոր մարմնի կողմից սահմանված պայմանական ռոյալթիի չափը,
Աղյուսակ N 3
Հ/հ Օգտակար հանածոյի իրացումն ըստ գնորդների
Գնդորդի
անվանումը Օգտակար հանածոյի
անվանումը Զանգվածը Միավորի գինը
(դրամ) Փոխկապակց-
վածության
առկայությունը
1 2 3 4 5 6
Աղյուսակ N 2-ի համապատասխան սյունակում նշվում է իրացված մետաղական օգտակար հանածոյի խմբաքանակների զանգվածը, միավորի գինը, գնորդ կազմակերպությունը և վերջինիս հետ լիցենզառուի փոխկապակցվածության առկայությունը: Ընդ որում, տողերի քանակի անբավարարության դեպքում ավելացվում և լրացվում են նոր տողերով:
Աղյուսակ N 4 (հազ. դրամ)
11 Պարտքի մնացորդը տարվա սկզբին
12 Հաշվարկվել է ռոյալթի նախորդ հաշվետու եռամսյակներում
13 Վճարվել է ռոյալթի նախորդ հաշվետու եռամսյակներում
14 Պարտքի մնացորդը հաշվետու եռամսյակի սկզբին
- [11] տողում նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ բյուջե չփոխանցված կամ բյուջե ավելի վճարված ռոյալթիի գումարը,
- [12] տողում նշվում է նախորդ հաշվետու եռամսյակներում հաշվարկված և բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարը,
- [13] տողում նշվում է նախորդ հաշվետու եռամսյակներում բյուջե վճարված ռոյալթիի գումարը,
- [14] տողում նշվում է հաշվետու եռամսյակի 1-ի դրությամբ հաշվարկված, սակայն բյուջե չփոխանցված ռոյալթիի գումարը, կամ բյուջե ավելի վճարված ռոյալթիի գումարը (տող [11] + տող [12] - տող [13]),
- եթե [6], [11] կամ [14] տողերում թվերը բացասական են, ապա դրանք ցույց են տրվում փակագծերի մեջ:
Ղեկավար ______________________________
անուն, ազգանուն
Գլխավոր հաշվապահ ______________________________
անուն, ազգանուն
Կ.Տ.