Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 մարտի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11007152

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 մարտի 2007 թ.

ք. Երևան N 186-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով հանրակրթության վարչության առաջարկությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. փետրվարի 21-ի N 88-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգ»-ը լրացնել նոր` 7-րդ «Անցումային դրույթներ» բաժնով հետևյալ բովանդակությամբ.

«41. 2006-2007 ուստարում 8-րդ դասարանի ավարտական քննությունները անցկացվում են հետևյալ կարգով.

ա)

● «Հայոց լեզու, գրականություն»-ից - գրավոր (փոխադրություն)

● «Մաթեմատիկա»-ից - գրավոր

● «Հայոց պատմություն»-ից - բանավոր

● «Բնագիտություն»-ից (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն կամ աշխարհագրություն`

աշակերտի ընտրությամբ) - բանավոր

● «Օտար լեզու»-ից (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն` աշակերտի ընտրությամբ) - բանավոր

● «Ֆիզիկական կուլտուրա»-ից.

բ) քննությունները կազմակերպվում են ԳԹԿ-ի կազմած տեքստերով և տոմսերով»:

2. Նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան)` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

Նախարար` L. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։