Հոդված 17
Հոդված 17.
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված և սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ապահովելով նույնանման պաշտոնների միջև դրույքաչափերի համապատասխանությունը: