Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում`
1) «1. Անվտանգության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
« 1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրություն ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
2. պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտուր ԿՄ Բ - - - - Հ Վ
3. պայթեցման աշխատանքների կատարում ԿՄ Բ - - - Ո Հ -
4. հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր ԿՄ Պ - - - - - -
5. զենքի արտադրություն ՀՀԿ Բ - Փ - - Հ Վ
6. զենքի առևտուր ԿՄ Բ - Փ - - Հ Վ
7. թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի`
- արտադրություն կամ պատրաստում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
- նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
- պահպանում ՀՀԿ Բ - - - - Հ Վ
- տեղափոխում ՀՀԿ Բ - - - - Հ -
- բաշխում, բացթողում և իրացում ՀՀԿ Բ - - - Ո Հ Վ
- արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) նպատակով ձեռքբերում ՀՀԿ Բ - - - - Հ -
- գիտական և ուսումնական նպատակներով օգտագործում ՀՀԿ Բ - - - Ո Հ Վ
- ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
- օգտագործմամբ փորձաքննության անցկացում ՀՀԿ Բ - - - Ո Հ Վ
- արտահանում կամ ներմուծում ՀՀԿ Բ Ա - - - Հ -
8. դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստում կամ արտադրություն ՀՀԿ Բ - Փ - - Հ Վ
9. պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստում կամ արտադրություն ՀՀԿ Բ - Փ - - Հ Վ
10. հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ».
2) «2. Առևտրի բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
« 2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում ԿՄ Պ Ա - - - - - ».
3) «3. Առողջապահության բնագավառ» բաժնի 2-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
4) «5. Արժեթղթերի շրջանառության բնագավառ» բաժնի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
5) «7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժնի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) «9. Կրթության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
« 9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
2. տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
3. հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
4. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
5. հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
6. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
6.1 միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի ԿՄ Բ Ա - - - - -
6.2 բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի ԿՄ Բ Ա - - - - - ».
7) «10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառ» բաժնի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
8) «12. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ» բաժնում`
ա. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 9-րդ կետի առաջին, հինգերորդ և 11-րդ կետի չորրորդ տողերը հանել.
9) «13. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. վտանգավոր թափոնների`
-վերամշակում
-վնասազերծում
-պահպանում
-փոխադրում և տեղադրում ՀՀԿ Բ Ա Փ - Ո Հ Վ».
10) «14. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառ» բաժնի 2-րդ սյունակից հանել «և նորոգում» բառերը.
11) «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնում`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. միջազգային կանոնավոր հաղորդակցության գործունեություն ԿՄ Բ - Փ - Ո Հ - ».
բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
12) «17. Քաղաքաշինության բնագավառ» բաժնում`
ա. 1-ին և 2-րդ կետերի երկրորդ և յոթերորդ տողերը հանել,
բ. 1-ին և 2-րդ կետերի 2-րդ սյունակի առաջին տողերը «քաղաքացիական» բառերից հետո լրացնել «և արդյունաբերական» բառերով.
13) «17.1 Զբոսաշրջության բնագավառ» բաժնի 1-ին և 2-րդ կետերի 5-րդ սյունակները լրացնել «Ա» տառերով.
14) «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժնում`
ա. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7. Սննդամթերքի արտադրություն, այդ թվում`
7.1 թորած ալկոհոլային խմիչքների(բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն ԿՄ Պ Ա - - - - -
7.2 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - -
7.3 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - Վ
7.4 գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - -
7.5 գարեջրի արտադրություն ԿՄ Պ Ա - - - - - »: