Գլուխ 2 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 7. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը և շինարարությունը
Հոդված 7. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը և շինարարությունը
Ավտոմոբիլային ճանապարհների նախագծերը մշակվում են ըստ գործող շինարարական նորմերի և հաստատվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Ավտոմոբիլային ճանապարհների շինարարությունը կարող է իրականացվել միայն համապատասխան նախագծերի առկայության դեպքում: