Հոդված 12
Հոդված 12.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1 հոդվածով`
«Հոդված 33.1. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը
Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: