Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-04-05-ից մինչև 2025-12-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 268-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետով հաստատված «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները» աղյուսակի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 10. Օպերատիվ-տեխնիկական իրավագիտություն, օտար լեզուներ և թարգմանչական գործ, մանկավարժություն և հոգեբանություն, կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդիչ սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտորավորում) և տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա, բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, քիմիա, ֆիզիկա, տնտեսագիտություն, մեքենաշինության տեխնոլոգիա, բժշկական կիբեռնետիկա

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. մարտի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։