Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-04-28-ից մինչև 1999-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով վերակազմավորման և վերագրանցման ենթակա ձեռնարկությունների մեծ քանակությունը և գործող ձեռնարկությունների լուծարման աննպատակահարմարությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում «1993 թվականի հունվարի 1-ը», իսկ 18-րդ կետի երկրորդ պարբերության «զ» ենթակետում` «1992 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «1994 թվականի հունվարի 1-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետի պահանջներին.

- մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացնել հաղորդում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի վերոհիշյալ որոշումը չկատարելու պատճառների և հետագայում այն կատարելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին:

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ բ. արարքցյան

28 ապրիլի 1993 թվականի,

քաղ. Երևան

արձ. հ. 303, կետ 22

հ.ն-0828-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։