«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 282-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շարժական գույքը` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել օտարվող գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2007 թվականի հունվարի 25-ի դրությամբ գնահատված արժեքն ու մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) աճուրդի հաղթողը պարտավոր է աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը` Հայաստանի Հանրապետության արժույթով, իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով։ Գույքը չվաճառվելու դեպքում այն ներկայացվում է նոր աճուրդի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. մարտի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 7-ի N 282-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՕՏԱՐՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Թողարկման տարեթիվը Օտարվող շարժական
գույքի գնահատված
արժեքը
(հազ. դրամ) Շարժական գույքի
օտարման մեկնարկային
գինը
(հազ. դրամ) Ավտոմեքենայի պետական
համարանիշը,
տեխնիկական
անձնագրի համարը
1 2 3 4 5 6
1. Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» 2003 թ. 2524.3 1893.2 005 LL 03, SC 020818
2. Ավտոմեքենա «Հոնդաի-Լանտրա» 1993 թ. 2324.7 1743.5 053 LL 03, SC 0411224
3. Ավտոմեքենա «Հոնդաի-Լանտրա» 1997 թ. 2373.5 1780.1 023 LL 03, SC 006675
4. Ավտոմեքենա «Հոնդաի-Էկսել» 1994 թ. 996.3 747.2 095 LL 03, SC 019754
5. Ավտոմեքենա «Դեու-Սիելո» 1994 թ. 1250.3 937.7 506 LL 01, ВЩ 682335
6. Ավտոմեքենա «Դեու-Սիելո» 1994 թ. 1250.3 937.7 031 LL 03, ВЩ 682319
7. Ավտոմեքենա «Դեու-Սիելո» 1994 թ. 1250.3 937.7 063 LL 03, ВЩ 682334
8. Ավտոմեքենա «Դեու-Սիելո» 1994 թ. 1250.3 937.7 038 LL 03, SC 040092
9. Ավտոմեքենա «Դեու-Սիելո» 1994 թ. 1250.3 937.7 066 LL 02, ВЩ 689316
10. Ավտոմեքենա «Դեու-Սիելո» 1994 թ. 1250.3 937.7 007 LL 03, SC 006990
11. Ավտոմեքենա «Դեու-Ռայսեր» 1994 թ. 1216.2 912.2 121 LL 03, SC 022691
12. Ավտոմեքենա «Դեու-Ռայսեր» 1994 թ. 1216.2 912.2 026 LL 03, SC 001634
13. Ավտոմեքենա «Դեու-Տիկո» 1994 թ. 781.6 586.2 075 LL 03, ВЩ 682331
14. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1994 թ. 669.7 502.3 474 LL 01, ВЩ 682282
15. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1994 թ. 1357.4 1018.0 070 LL 03, ВЩ 684048
16. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1995 թ. 786.6 590.0 131 LL 03, ВЦ 148257
17. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1994 թ. 783.6 587.7 052 LL 03, БР 022310
18. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1995 թ. 1180.8 885.6 065 LL 03, ВФ 267244
19. Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» 1985 թ. 387.5 290.6 139 LL 03, ВФ 266189
20. Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» 1993 թ. 1186.2 889.6 117 LL 03, ВЩ 684935
21. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1995 թ. 840.4 630.3 063 LL 02, ВЩ 683251
22. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1991 թ. 352.5 264.4 041 LL 03, ВЦ 196067
23. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1995 թ. 1070.1 802.6 091 LL 03, ВЩ 691409
24. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1995 թ. 1070.1 802.6 086 LL 03, ВЩ 691334
25. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1987 թ. 447.2 335.4 104 LL 03, ВЩ 682540
26. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1984 թ. 463.5 347.6 078 LL 03, ВЩ 685204
27. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1995 թ. 840.4 630.3 064 LL 03, ВЩ 682967
28. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1995 թ. 840.4 630.3 068 LL 03, ВЩ 691342
29. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1986 թ. 479.7 359.8 080 LL 03, ВЩ 683798
30. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1995 թ. 840.4 630.3 110 LL 03, ВЩ 691381
31. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1991 թ. 350.0 262.5 109 LL 03, ВЧ 196072
32. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1984 թ. 461.3 345.9 140 LL 03, ВФ 022650
33. Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» 1999 թ. 520.4 390.3 203 LL 03, ВЦ 768861
34. Ավտոմեքենա «ԳԱԶ-2410» 1988 թ. 738.0 553.5 123 LL 03, ВФ 266767
35. Ավտոմեքենա «ԳԱԶ-2410» 1990 թ. 113.0 84.8 022 LL 03, ВФ 266088
36. Ավտոմեքենա «ԳԱԶ-2411» 1992 թ. 434.3 325.7 113 LL 03, ВФ 267428
37. Ավտոմեքենա «ԳԱԶ-2411» 1991 թ. 870.0 652.5 125 LL 03, ВФ 537588
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան