Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2007 թվականի N 300-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ‎‎ֆ‎‎‎‎իզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 7000 քառ. մետր մակերեսով, 962883 նիշը կրող հողատարածքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. մարտի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։