Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-03-11-ից մինչև 2011-11-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-11-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

19 հուլիսի 2005 թ.

ք. Երևան N 31-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 27-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը (Հավելված 1):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 10/7-Ն որոշումը:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 31-Ն որոշման

Կ Ա Ր Գ

Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու

1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են նույն օրը՝ մինչև ժամը 24.00-ն ստորագրել ընտրողների ցուցակների բոլոր էջերը և բոլոր քվեաթերթիկները:(նախադասությունը հանվել է 01.02.07 N 8-Ն)

(1-ին կետը լրաց., փոփ. 01.02.07 N 8-Ն)

1.1. Ընտրողների ցուցակների էջերը և քվեաթերթիկները ստորագրելու համար անցկացվող վիճակահանությանը մասնակցում են տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները:

(1.1-ին կետը լրաց. 01.02.07 N 8-Ն)

1.2. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից երեքի վրա նշում է կատարում: Թերթիկները քառապատիկ ծալում է՝ այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:

1.3. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ:

1.4. Ընտրողների ցուցակների էջերը և քվեաթերթիկները ստորագրում է հանձնաժողովի այն երեք անդամը, ում վիճակահանության արդյունքում բաժին է ընկել նշում պարունակող թերթիկ:

(1.4-րդ կետը լրաց. 01.02.07 N 8-Ն)

1.5. Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:

2. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում, վիճակահանությունների միջոցով որոշում է 2 ժամը մեկ պարբերականությամբ` ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամին, շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (համապետական ընտրությունների դեպքում, եթե տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվել է ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկություն կազմակերպելու համար քաղաքացիների լրացուցիչ ցուցակ):

Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանություններին չեն մասնակցում։ Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին՝ նրանց բացակայության ընթացքում:

(2-րդ կետը խմբ. 01.02.07 N 8-Ն)

2.1. Վիճակահանությունները կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա նշում է՝

ա) «Ընտրողների գրանցումն իրականացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում՝ 2 հատ թերթիկ: 2 հատ թերթիկի դեպքում նշվում է նաև համապատասխանաբար «1-ին ցուցակ», «2-րդ ցուցակ» բառերը:),

բ) «Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում՝ 2 հատ թերթիկ),

գ) «Քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու» (1 հատ թերթիկ),

դ) «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» (1 հատ թերթիկ` համապետական ընտրություների դեպքում) բառերը:

Թերթիկները (նաև նշում չպարունակող) քառապատիկ ծալում է այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:

(2.1-ին կետը փոփ., խմբ., լրաց. 01.02.07 N 8-Ն)

2.2. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրվածը և թերթիկը փոխանցում հանձնաժողովի նախագահին:

Տեղամասային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր հերթափոխի համար անցկացնում է առանձին վիճակահանություն:

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին որոշելուց հետո «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» նշումը պարունակող թերթիկը հանվում է վիճականությունից:

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամը մասնակցում է 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը որոշելու համար անցկացվող հաջորդ վիճակահանություններին:

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամը վիճակահանության արդյունքով որոշված մյուս գործառույթը (գործառույթները) իրականացնում է ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացնելուց հետո: Ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացնելու ժամանակ շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամի` վիճակահանությամբ որոշված գործառույթը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի այլ անդամ:

(2.2-րդ կետը լրաց. 01.02.07 N 8-Ն)

2.3. Վիճակահանության արդյունքում, ըստ հանձնաժողովի անդամներին բաժին ընկած թերթիկների նշումների, հանձնաժողովի անդամների միջև բաշխվում են առաջին հերթափոխի կողմից քվեարկությունը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված պարտականությունները:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանությունների արդյունքներին համապատասխան ապահովում է հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ հերթափոխը:

(2.3-րդ կետը լրաց. 01.02.07 N 8-Ն)

2.4. Վիճակահանության արդյունքում առանց նշումի թերթիկ հանած հանձնաժողովի անդամը կատարում է հանձնաժողովի նախագահի՝ քվեարկության կազմակերպմանն ուղղված հանձնարարականները:

2.5. Վիճակահանությունների արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:

(2.5-րդ կետը փոփ. 01.02.07 N 8-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 01.02.07 N 8-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։