ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2001 թվականի N 398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ոռոգման համակարգերի վերականգնում» և «Պատվարների անվտանգություն» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ոռոգման համակարգերի վերականգնում» և «Պատվարների անվտանգություն» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
մարտի 27-ի N 233 որոշմամբ
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԵՎ «ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական
կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ,
ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և
տեղական ինքնակառավարման վարչության պետ
Կ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական
կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ
Բ. Գյուլումյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական
կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական
կոմիտեի ջրատնտեսական համակարգերի շահագործման,
համակարգման վարչության պետ
U. Մաճկալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական
կոմիտեի իրավաբանական վարչության պետ
Ն. Ավագյան - «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական
ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական
Ա. Ղազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական
կոմիտեի «Ոռոգման համակարգերի վերականգնում»
ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն