Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-18-ից մինչև 2006-12-30։Բացել գործող տեքստը

Հոդված 10.1. Սննդամթերքի համապատասխանության հավաստումը

գործել է մինչև 2006-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 10.1. Սննդամթերքի համապատասխանության հավաստումը

Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը ենթակա է համապատասխանության հավաստման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10.1-ին հոդվածը լրաց. 02.05.05 ՀՕ-94-Ն)

ՀՈԴՎԱԾ 11. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` իր լիազորած մարմինների միջոցով:

2. Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև դրա հետ առնչվող սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացների, անասնաբուժական, բուսասանիտարական և սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման վերահսկողությունը սննդամթերքի հետ կապված գործառնություններում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը փոփ. 02.05.05 ՀՕ-94-Ն)

ՀՈԴՎԱԾ 12. ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ

1. Սննդամթերքի անվտանգության լաբորատոր փորձարկումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում:

2. Փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտներին, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան միջազգային կամ առողջապահության մարմինների կողմից սահմանված չափանիշներին:

ՀՈԴՎԱԾ 13. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արտադրողի և սպառողի պարտականությունները և իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

ՀՈԴՎԱԾ 14. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Սույն օրենքի դրույթների պահանջները խախտողները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 15. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից չորս ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության

նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

30 դեկտեմբերի 1999 թ.

ՀՕ-25

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։