Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-06-21-ից մինչև 1998-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ`

գույքի մանր հափշտակություն է համարվում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը,

զգալի չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչև նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը,

խոշոր չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափից մինչև հարյուրհիսնապատիկ չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը.

առանձնապես խոշոր չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկ չափը գերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը:

2. Սույն որոշմամբ սահմանված չափերը տարածել որոշման ուժի մեջ մտնելուց հետո կատարված հափշտակությունների գործերով:

3. Ուժը կորցրած ճանաչել «Գույքի հափշտակության չափերի սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մարտի 10-ի որոշումը:

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ բ. արարքցյան

21 հունիսի 1993 թվականի,

քաղ. Երևան

արձ. հ. 316, կետ 11

հ.ն-0861-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։