Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2007 թվականի N 334-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.

«3.1. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց մոտ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցն ու առողջապահական ազգային ծրագրերը համակարգող հանրապետական միջգերատեսչական խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 316 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1680-Ն որոշմամբ հաստատված` տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ) իրականացվում են պարտադիր հետազոտություններ` համաձայն N 5 հավելվածի:

3.2. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային հետազոտության ավարտից հետո, տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում, կազմակերպվում է տեղեկատվության անհապաղ փոխանցում տարածաշրջանային զինկոմիսարիատ` նրանց հետագա հաշվառման և վերահսկողության կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ստեղծված տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներում: Հետագա հիվանդանոցային, դիսպանսեր կամ ամբուլատոր և վերականգնողական (առողջարանային) բուժումը կազմակերպվում է ըստ զինապարտների բնակության վայրերի` տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1680-Ն որոշմամբ հաստատված` տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրով:».

2) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժումն իրականացվում է գարնանային և աշնանային զորակոչի, ինչպես նաև զորակոչից դուրս ընկած ժամանակահատվածում, և նրանց նկատմամբ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի և տվյալ տարիքի պատանիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից սահմանվում է շարունակական հսկողություն:».

3) որոշումը լրացնել N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. մարտի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

մարտի 15-ի N 334-Ն որոշման

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2004 թվականի

ապրիլի 22-ի N 587-Ն որոշման

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Տարիքը Մասնագետի

հսկողությունը Հետազոտությունները

Նախազորակոչային

տարիք`

16-18 տարեկան

կցագրում

N 1 գծապատկեր

N 2 գծապատկեր

տվյալ տարիքի

պատանիների

բուժսպասարկման

համար առանձնացված

առաջնային օղակի

մասնագետ

1) խորխի եռակի բակտերիոսկոպիա

(խորխի առկայության դեպքում)

2) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտության 2 TE

3) R-հետազոտություն

4) բժշկական տուբերկուլո-

դիագնոստիկա (էքսպրես թեստ)`

տարեկան 1 անգամ

5) ԲՑԺ-ի պատվաստում

(եթե ՄԱՆՏՈՒ-ի հետազոտության

արդյունքը բացասական է)

Զորակոչային տարիք`

18-27 տարեկան

N 3 գծապատկեր

տվյալ տարիքի

պատանիների

բուժսպասարկման

համար առանձնացված

առաջնային օղակի

մասնագետ

1) որովայնի օրգանների

սոնոգրաֆիա

2) խորխի եռակի բակտերիոսկոպիա

(խորխի առկայության դեպքում)

3) R-հետազոտություն

(ֆլյուորոգրաֆիա`

իրականացվում է հանրապետական

հավաքակայանում)

4) բժշկական տուբերկու-

լոդիագնոստիկա

(էքսպրես թեստ)` տարեկան 1 անգամ

5) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն 2 TE

(եթե նախկին հետազոտության

արդյունքը բացասական է)

6) ԲՑԺ-ի պատվաստում (եթե

ներկայիս ՄԱՆՏՈՒ-ի

հետազոտության արդյունքը

բացասական է)

7) ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի

հետազոտություններ

(ենթակա են 18-27 տարեկանը

լրացած` ռիսկի խմբին պատկանող

անձինք)

Գծապատկեր N 1

Ակտի պատկեր

Գծապատկեր N 2

Ակտի պատկեր

Գծապատկեր N 3

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։