Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱUՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-12-01-ից մինչև 2008-05-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-05-20Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1200-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վանաձորի կինոցանցի «Գուգարք» կինոթատրոնի գույքը, այդ թվում` 904,97 քառ. մետր մակերեսով շենքը (քաղ. Վանաձոր, Աղայան 39Ա) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Էռնանի Առաքելյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0685481, տրված` 018-ի կողմից):

2. Սահմանել`

ա) Վանաձորի կինոցանցի «Գուգարք» կինոթատրոնի գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 4082 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 1021 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 36706 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) 3 տարվա ընթացքում կատարել 12 մլն դրամի չափով ներդրում և նվազագույնը 25 հազ. դրամ աշխատավարձով ապահովել աշխատատեղեր` հետևյալ համամասնությամբ`առաջին տարում 4 մլն դրամի չափով ներդրում և 10 աշխատատեղ,

երկրորդ տարում 4 մլն դրամի չափով ներդրում և ևս 5 նոր աշխատատեղ,

երրորդ տարում 4 մլն դրամի չափով ներդրում և ևս 5 նոր աշխատատեղ.

գ) Վանաձորի կինոցանցի «Գուգարք» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 3 տարի ժամկետով:

(3-րդ կետը խմբ. 06.10.05 N 1887-Ն)

4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։