ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2004 թվականի N 596-Ն
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի` ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման անալոգային համակարգից թվայինի անցման ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Վ. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Սիմոնյան - «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)
Ս. Անդրեասյան - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Գ. Բալոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետ
Հ. Բարոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի տեսչական և լիցենզավորման բաժնի պետ
Ն. Թարխանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետի տեղակալ-հեռահաղորդակցության բաժնի պետ
Ժ. Ազիզյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հեռահաղորդակցության ծրագրերի բաժնի պետ
Ա. Չիթչյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեխնիկական գծով տեղակալ (համաձայնությամբ)
Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Կուրբանյան - «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական գլխավոր տնօրենի տեղակալ
(կազմը խմբ. 14.12.06 N 988-Ն)
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 27-ը մշակել ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգին աստիճանական անցման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. սեպտեմբերի 13
Երևան