Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1579-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Էլեկտրասիլա» բաց բաժնետիրական ընկերությունում պատասխանատու պահպանության մեջ գտնվող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ստատորի` 2002 թվականի հունիսի 1-ից մինչև 2006 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում պահպանության գծով ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը հատկացնել 81666 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

(Որոշումը լրաց. 07.12.06 N 1719-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. նոյեմբերի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։