Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-08-11-ից մինչև 2007-03-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-03-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602237

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

9 հոկտեմբերի 2002 թ.

ք. Երևան N 15/1-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետով, 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2002 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-389 որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը կարող են բողոքարկվել դատարան:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տվյալ ընտրական տեղամասում հաշվառված` սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացուն տալիս է սույն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված տեղեկանք` դատարան ներկայացնելու համար (ձևը կցվում է):

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 22.06.05 N 23-Ն)

Հավելված 1

ՀՀ ԿԸՀ-ի 2002 թ.

հոկտեմբերի 9-ի թիվ 15/1-Ն որոշման

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղաքացի __________________________________________

/Ազգանուն, անուն, հայրանուն/

Անձնագիր` սերիա _____________ համար ____________________

Հաշվառված _________________փողոց _____________________

/գյուղ, քաղաք/

շենք ____________ բնակարան /տուն/ _______________________

Հաշվառված է թիվ ___ ընտրատարածքի թիվ ___ ընտրական տեղամասի տարածքում, սակայն տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված չէ:

Տեղամասային ընտրական

հանձնաժողովի նախագահ ________________ Կ.Տ.

/ստորագրություն/

(Հավելվածը փոփ. 22.06.05 N 23-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։