Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-08-22-ից մինչև 2012-12-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-12-22Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2005 թվականի N 8-Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաշխարհային բանկի Տրանսպորտի վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված գույքն անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել`

ա) «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` համաձայն N 2 հավելվածի.

2.1 . Սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անհատույց հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանն ամրացնելու նպատակով.

(2.1 կետը լրաց. 10.08.06 N 1137-Ա)

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գույքը մուտքագրել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ (որպես նյութական արժեքներ), հետագայում որպես պատվիրատու, ճանապարհներին տեղադրելու համար անհատույց տրամադրել մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպություններին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հունվարի 19

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2005 թվականի

հունվարի 13-ի N 8-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Գույքի անվանումը Քանակը Ընդհանուր

արժեքը

(դրամ)

1. Ճանապարհային արգելափակոցներ 504205200

այդ թվում`

ա) ճանապարհային արգելափակոցների ճաղեր 7334 հատ 332028000

բ) ճանապարհային արգելափակոցների ձողեր 7539 հատ 148449600

գ) ճանապարհային արգելափակոցների ներդիրներ 7539 հատ 4677600

դ) ճանապարհային արգելափակոցների ծայրեր 64 հատ 8640000

ե) անդրադարձիչներ 7539 հատ 6339600

զ) հեղյուսներ, մանեկներ, տափօղակ (M16) 3.4 տ 4070400

2.

Ճանապարհային ներկ 95954800

այդ թվում`

ա) ճանապարհային ներկ 100 տ 90874840

բ) լաքապատված լուսարտացոլող գնդիկներ (այդ թվում` լուսարտացոլող գնդիկներ` 5 տոննա) 6 տ 5079960

3. Ճանապարհային նշաններ 183643038.5

այդ թվում`

ա) ճանապարհային նշաններ (ներառյալ մոնտաժման համար անհրաժեշտ մանրամասները) 13930 հատ 144707204.5

բ) ճանապարհային նշանների երկաթյա ցինկապատ ձողեր (d=57 մմ, հաստությունը` 3.5 մմ) 33753 գծմ 38935834

Ընդամենը 779259298.5

(Հավելվածը փոփ. 10.08.06 N 1137-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2005 թվականի

հունվարի 13-ի N 8-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Գույքի անվանումը Քանակը Ընդհանուր

արժեքը

(դրամ)

Ավտոմեքենաների արագությունը չափող սարքավորում (ռադար) «Իսկրա-1» 83015773

այդ թվում`

ա) ռադար «Իսկրա-1» 150

բ) «Իսկրա-1» ռադարի մարտկոցներ 150

գ) «Իսկրա-1» ռադարի պայուսակ 150

դ) մալուխներ` մարտկոցների լիցքավորման համար 150

Ընդամենը 83015773

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2005 թվականի

օգոստոսի 13-ի N 8-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Գույքի անվանումը Քանակը

(հատ) Ընդհանուր

արժեքը

(դրամ)

Ճանապարհային նշաններ

այդ թվում`

ճանապարհային նշաններ (ներառյալ

մոնտաժման համար անհրաժեշտ

մանրամասները) 600 6232901.8

Ընդամենը 6232901.8

(N3 հավելվածը լրաց. 10.08.06 N 1137-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։